Տավուշի ուղղությամբ հակառակորդի դիպուկահարից զինծառայող է վի...
Ադրբեջանը մարտական կորուստ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հռիփսիմե Ասատրյան. Բակոն հերոս էր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փ... ՄՇԱԿՈՒՅԹ
Տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարե... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 17.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Փյունիկ»-ն ընկերական խաղում հաղթել է շվեդական թիմի Ղազախստանի նախագահի խորհրդականը տպավորված է Հայաստանի հաջողություններով Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերին Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ-ի դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը Տեսախցիկները ֆիքսել են աղջկա մահը մրցույթի ժամանակ (տեսանյութ) Մեծամորի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի 9-ամյա աղջիկը փրկել է 2 տարեկան երեխայի կյանքը (տեսանյութ) Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ) Վարչապետը խմբագրում է իր գրառումները. նրա ֆեյսբուքյան էջը չափանիշ չէ. Գեղամ Մանուկյան Չայլափոխե՛լ ԲՀԿ դիրքորոշումը. Կոչ իշխանություններին և արտախորհդարանական որոշ ուժերին.Շաքե Իսայան «Իմ քայլը» նիստ է անցկացնում. ներկա է Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը վարչապետի հետ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն են ունեցել Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից ՈւԵՖԱ-ն նոր մրցանակ է սահմանել

Տասն ամիս անց. քայլե՞ր, թե՞ արդարացումներ

Հայաստանում վերջին 10 ամսվա ընթացքում, այսինքն «հեղափոխական-իրավիճակային» ռեֆորմից հետո,  ներքաղաքական դաշտում բավականին լուրջ ցնցումներ տեղի ունեցան: Նախ քաղաքական դաշտը բաժանվեց մի քանի սեգմենտի՝ «սերժականների» ու «նիկոլականների», հետո հանրությունը բաժանվեց  սևերի ու սպիտակների, իսկ մինչ օրս լրատվամիջոցներն ու լրագրողներն են բաժանվում՝ «նախկին ռեժիմի ստրուկների», «հինգերորդ շարասյան» ու հեղափոխության ջահակիրների:

Այս տենդենցը կրում է ակնհայտ և չքողարկված բնույթ, այն աստիճան, որ նախորդ շաբաթ ԱԺ քաղաքական թիվ մեկ ամբիոնից վարչապետ Փաշինյանը, առիթը բաց չթողեց հերթական անգամ թիրախավորելու լրատվամիջոցներին՝ մեղմ ասած հորդորելով լրատվամիջոցներին, «հանգիստ նստել տեղները», այլապես ձեզ էլ «կմերժենք»:

Իրականում հասարակության խնդիրներն ու պաշտոնյաների չարաշահումները բարձրաձայնելը հաճելի չէ ոչ մի իշխանության, քանի որ հաճախ քննադատության կիզակետում են հայտնվում նաև ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերը` սխալ կամ հասարակությանը վնասող քայլերի համար:

Անցած ամիսների ընթացքում նոր իշխանությունները կարող էին սովորել, որ անքուն գիշերների, շատ աշխատելու, խոր ընկճախտի ու սթրեսի մեղավորները հասարակ մահկանացուները չեն: Եթե կառավարման մի շարք ոլորտներում տեսանելի արդյունքներ չեն երևում, չնայած դրանց շտկման մեծագույն ցանկությանը, ապա ո՛չ ընդդիմությունն է մեղավոր, ո՛չ էլ, առավել ևս, լրատվամիջոցները: Ամենատարբեր օղակների ու անհատների վրա մեղքը բարդելով, խուսափելով ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունից՝ հարցին ոչ թե լուծում ես տալիս, այլ խորացնում առկա ճգնաժամը: Պետք է քաջություն ունենալ ու հրաժարվել բոլորին մեղադրելու մոլուցքից, հասցեական ընդունել սխալն ու աշխատել հարցի հնարավոր լուծումների շուրջ: Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է նոր իշխանությունների սրտով լրատվամիջոցների քննադատությունը, նրանք, ի վերջո, պետք է ընդունեն, որ շատ ավելի շահեկան է քննադատություն լսելը, քան հասարակության շահերը ներկայացնող անձանց վրա ատելություն ու լուտանք թափելը:

 

Անդրանիկ Հարությունյան

website by Sargssyan