«Շեֆ, ամեն ինչ լավ է». արդյո՞ք բան է փոխվել
ՎԻԴԵՈՎերջին շրջանում ֆեյսբուքյան հարթակում կարելի է ականատես լինել իշխանության տարբեր ներկայացուցիչների ու իշխանության համակիրների գրառումների, որոնց հիմնական խորագիրը կարելի է ձևակերպել այսպես՝ «ոնց թե բան չի փոխվել»: Այս միտման մեկնարկը տվեց Լենա Նազարյանը, երբ հանդես եկավ ծավալուն գրառմամբ՝ թվարկելով կառավարության ձեռքբերումներն ու հարց ուղղելով՝ արդյո՞ք բան չի փոխվել: Միտման հիմնական քաշող ուժն ամեն դեպքում Փաշինյանն է, որն իր էջում անընդհատ վիճակագրական տարատեսակ ցուցանիշներ է հրապարակում: Իսկ անցնող շաբաթ էլ ընդդիմադիր ուժերից մեկին արձագանքելով էր զարմանում, թե «ոնց հեղափոխություն չի եղել»: Այս իրավիճակը մոտավորապես հիշեցնում է Սերժ Սարգսյանի կողմից գաղջ մթնոլորտի հիշատակումը, որում նա մեղադրում էր լրատվամիջոցներին՝ տողատակում ակնարկելով՝ արդյո՞ք լավ բան երկրում չի կատարվում: Խոսակցություններ կան, որ կառավարման վերջին շրջանում Սարգսյանը հանձնարարել էր համապատասխան օղակներին իրեն զեկուցել ոչ միայն վատ, այլև լավ ինֆորմացիան:
https://past.am/?p=213477&l=am