Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող տարատեսակ դիպվածներ են տեղի ունենում, որը լրացուցիչ լարվածություն է առաջացնում հասարակության շրջանում: Հարցը բավականին նուրբ ու զգայուն է և սովորական կենցաղային հոգսերով ապրող մարդու համար այդքան էլ հասկանալի չէ, թե իրականում ինչու են աղմկում փոքրամասնություն համարվող առանձին խմբերի ներկայացուցիչները:

Հոգևոր և աշխարհիկ արժեքներին բավականին մոտիկից ծանոթ, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ երբեմն-երբեմն կազմակերպվող տարբեր ակցիաներին, նշեց, որ նման մարդիկ պատվեր են կատարում: «Ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր ֆոնդեր գումարներ են ծախսում մարդկության բարոյական արժեքները քայքայելու համար: Մեր եկեղեցու դեմ աղմուկ բարձրացնողները դեմ են նաև բարոյական արժեքներին ու օրենքներին: Նրանք դեմ են մարդկությանը, քանի որ մարդկության հարատևման հիմքում բարոյականության համակարգեր են դրված: Եվ եթե բարոյականությունը վերանա, կվերանա նաև ընտանիքը: Եվ այդ ժողովուրդը չի պատկերացնում, թե դա իր մեջ ինչ վտանգներ է պարունակում»,ասաց Խ. Ստամբոլցյանը: 

Նա նշեց, որ հասարակության մեջ էլ կան մարդիկ, ովքեր պայքարում են տարատեսակ շեղումների ու դրանց տարածողների դեմ: Չնայած դրան, արտաքին ուժերի ազդեցության շնորհիվ մեր երկրում ձևավորվում են տարբեր խմբեր, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց մտքերը տարածելու և ներկայացնելու համար: Խ. Ստամբոլցյանը թեև դեմ չէ, որ մարդիկ իրենց բողոքի ձայնը հնչեցնեն եկեղեցու մասին, բայց դեմ է այս թեմայով փողոցային ակցիաներին: Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում իրականացնել:

«Կաթողիկոսին փոխելու ձև կա, բայց սորոսականներին ու աղանդավորներին ձեռնտու է, որ խառնաշփոթ իրավիճակ լինի: Վաղը մյուս օրն էլ կպահանջեն, որ քահանայապետը կին լինի կամ էլ այլ բաներ կպահանջեն: Բայց այդպես չի: Քաոսի մեջ չընկնելու համար պետք է ճանաչել Քրիստոսին: Ինչի՞ Սոդոմ-Գոմոր եղավ: Որովհետև միասեռականներ էին: Եվ այդ ամենն իմանալով՝ մենք պետք է Աստծո օրենքներով ապրենք: Այս տարի Կաթողիկոսը հայտարարել է ընտանիքի տարի, և դա միասեռականության դեմ ուղղված ակցիա է: Ովքեր եկեղեցի են հաճախում, հավատացյալ են, նրանք վախենալու բան չունեն: Իսկ ով անառակ է, պետք չէ նրանց քարկոծել, քանի որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ են մյուսներն անում: Աղանդավորները նույնպես վտանգավոր են, քանի որ բոլոր աղանդների սկիզբը մասոնականությունն է: Բոլոր աղանդների ղեկավարները մասոնական փողերով են մարդկանց խաբում»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Հարցին, թե արդյո՞ք աղանդավոր բառը վիրավորական է, նա ասաց, որ դա ընդամենը բառ է, որը նկարագրում է երևույթը:

«Ինչո՞ւ են ասում աղանդ, այսինքն՝ ծուռ քայլող մեկը, ճիշտ ճանապարհից շեղված գաղափար: Այսինքն, աղանդավոր բառը նորմալ բառ է: Ի դեպ, բացի աղանդավոր բառից ունենք նաև հերձվածող բառը: Քրիստոնեական այլ ուղղություն դավանողներին ասում են հերձվածողներ, այսինքն, ամբողջականից կիսված, կտրվածներ: Իսկ աղանդավորները նրանք են, ովքեր կապիկ են պաշտում, կով են պաշտում, օձ են պաշտում, երկնային առարկաներն են պաշտում, մոլորակներ և այլն: Այսինքն, դա ոչ վիրավորական բառ է, ոչ էլ մեր հորինածը: Դա նույնն է, որ անառակ մարդուն ասես անառակ: Դա ընդամենը բնութագրող ձև է»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նա նաև մարդկանց խնդրեց, որ ավելի մոտիկից ճանաչեն Աստծուն և հասկանան, որ մարդիկ էվոլ յուցիոն ճանապարհով կապիկից չեն առաջացել: «Էվոլ յուցիա գոյություն չունի, կա ճարտարապետություն: Եվ փրկությունն այս ճանաչողության մեջ է: Մարդկությունը պետք է հասկանա, որ այսքան բարդ կառուցվածք ունեցող մարդն իր ճարտարապետն ունի: Երբ դա հասկանան, որ իրենք ստեղծագործության արդյունք են, կհասկանան նաև, որ այն օրենքներով պետք է ապրեն, որով մեր բոլորի ճարտարապետը ստեղծել է մարդուն»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»