Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վիճակագրական կոմիտեի նախագահի դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չմա­րող կրքեր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան շուրջ. իշ­խա­նու­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արդյո՞ք միայն Սաշիկը...

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18.5 մլն դոլար: Այս մասին հայտնի է դարձել ՍիվիլՆեթին: Սաշիկ Սարգսյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, ինչը ենթադրելի էր՝ հաշվի առնելով, թե ինչ դերակատարություն ուներ «սաշիկյան» թեման ներկայիս իշխանության ընդդիմադիր հռետորաբանության մեջ: Ենթադրվում էր, որ փայ մտնելու մասին տարատեսակ պատմությունները կդառնան նոր իրավիճակում դատա–իրավական գործընթացների հիմնական թիրախները: 

Վարչապետ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին անդրադառնալու առիթ ունեցավ մի քանի անգամ՝ վկայակոչելով բանկում վերջինիս ունեցած գումարների թիվը, որոնք կալանքի տակ են: Վերջին անգամ էլ արդեն խորհրդարանական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Սարգսյանը պատրաստ է պետությանը վերադարձնել 30 մլն դոլար: Թե ինչպես 30–ը դարձավ 18,5, դժվար է ասել: Ֆեյսբուքում կատակում են, թե նոր իրավիճակում փոխվել են նաև տոկոսադրույքները, և 30–ի կեսն այլևս ոչ թե 15–ն է, այլ 18,5–ը: 

Կատակը՝ մի կողմ, բայց առավել կարևոր է ոչ այնքան պետությանը անհատույց փոխանցված գումարի չափը, որքան փոխանցման մեխանիզմը: Ինչպե՞ս է փոխանցվել այդ գումարը, փոխանցվել է հանուն ինչի՞, ինչպե՞ս է հաշվարկվել գումարի չափը: Սրանք հարցեր են, որոնք մնում են օդում կախված, ինչպես Սաշիկ Սարգսյանի շուրջ պտտվող լուրերն էին կախված օդում իշխանափոխությունից առաջ:

Օդում կախված այդ լուրերը, սակայն, իշխանափոխությունից հետո էլ չեն իջնում գետնին: Եվ դրա պատճառը հենց այն առեղծվածային շղարշն է, որ կա գումարի անհատույց փոխանցման հարցում: Նախկինում, վերջերս էլ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անցումային արդարադատության մասին, որը շանս էր տալու պետությանը առավել արագ կերպով, առանց երկարատև դատական պրոցեսների մեջ հայտնվելու, իրականացնել ապօրինի գույքի կամ միջոցների վերադարձ պետական բյուջե: Արդյո՞ք Ալեքսանդր Սարգսյանը գումար է փոխանցել հենց այս մոտեցման շրջանակներում, եթե անցումային արդարադության որևէ ֆորմալացված ինստիտուտ առայժմ չկա: Կամ արդյո՞ք միայն Սաշիկ Սարգսյանն է փոխանցելու նման գումար (նախկինում ևս երկու նման դեպք եղել է): Հուսանք առաջիկայում այս հարցերի պատասխանները կհնչեն: 

Մեծ հաշվով, իհարկե, նախադեպերը ողջունելի են այնքանով, որ պետությունը չի ներքաշվում երկարատև ու փակուղային պրոցեսի մեջ, մյուս կողմից չի գնում կուլակաթափության, մեկ այլ կողմից էլ փորձում է նախորդ քաղաքական և տնտեսական վերնախավի համար ստեղծել հանրային համերաշխությունը վերագտնելու, հասարակության առջև ապաշխարելու տարբերակներ: Սակայն պակաս կարևոր չէ, որ այս ամենը չմնա անհատական ու խտրական մակարդակում, այլ դառնա գործող ու տեսանելի մեխանիզմ՝ հստակ խաղի կանոններով: Այլապես այս ոչ թափանցիկ գործելաոճը կարող է ծնել օդում կախված լուրերի հերթական և նոր չափաբաժիններ, որոնց թիրախում այս անգամ կհայտնվի նոր իշխանությունը: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

website by Sargssyan