Ես ունեմ ռուսական կրթություն. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի 150-ամյակին քառյակը կարդալու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս որևէ բան անգիր հիշել չեմ սիրում: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը բանաստեղծի հայտնի քառյակներից մեկը թերթիկից կարդալուն:
«Ինձ համար տարօրինակ է, որ այդ հրաշալի կազմակերպված միջոցառման մեջ թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, ովքեր անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում»,- նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ ռուսական կրթություն ունի և իր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն վատ է դասավանդվել:
«Ինչու եմ ես պայքարում ազգային դպրոցի, հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ մեր դպրոցում շատ վատ է դասավանդվել հայ գրականությունը և հայոց լեզուն: Դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշակերտները և մեր ապագա քաղաքացիները խնդիր չունենան»,- ասաց նա: