Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Կստացվի ինչպես մի՞շտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունների «դեսանտը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԼՂՀ գլխավոր դատախազին պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան PARA TV-ի հնչյուրային օպերատորը միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել Լոռու մարզում բախվել են 60-ամյա վարորդի «Նիվան» ու ոստիկանության «УАЗ»-ը. Shamshyan.com Ճանապարհաշինարարության համակարգում չկա կառավարում, սխալ է մրցույթի ընտրման կարգը, որի հիմնական սկզբունքը գինն է. Հակոբ Գյուլզադյան Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. կա վիրավոր (ֆոտո) Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ Մոսկվայի հայ համայնքը հայկական եկեղեցու բակում ներկայացրել է ազգային Քոչարին (տեսանյութ) Վանաձոր-Դիլիջան ճանապարհը այս տարվա հիմնանորոգման ծրագրում է, հետեւաբար այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Խոշոր հրդեհ Անուշավանի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ (ֆոտո) Երեւանում 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին (ֆոտո) ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

«Գործող օրհներգը չի պարունակում այն խորհուրդը, որը պետք է դրված լինի պետության խորհրդանիշի իմաստի ներքո»

Հայաստանի օրհներգը փոխել–չփոխելու հարցը շարունակվում է քննարկվել: Կառավարման մասնագետ Սերոբ Անտինյանը կողմ է ՀՀ օրհներգը փոխելուն, բայց մինչև բուն թեմային անդրադառնալը, նա մի խնդրի մասին է մատնանշում, որից, նրա խոսքով, ձերբազատվել է պետք:

«Մինչև օրհներգին անդրադառնալը, ուզում եմ մի մեթոդաբանական խնդրի մասին խոսել. դիսկուրսները, որոնք մեր հասարակության մեջ են ծավալվում, շատ անառողջ են: Այսինքն, լինի իրական, թե կեղծ օրակարգ, ամբողջ հասարակությունը սկսում է զբաղվել դրանով: Եվ բոլորն են սկսում որևէ թեմայի մասին կարծիք հայտնել, անկախ նրանից՝ այդ ոլորտի մասնագետ են, թե ոչ, կոմպետենտ են, թե ոչ, ոլորտն իրենց հետաքրքիր է, թե ոչ: Սա քննարկման շատ անառողջ ձև է, որից մենք շատ արագ պետք է հրաժարվենք: Այդ առումով ԶԼՄ–ները ևս ունեն իրենց կարևոր դերը: Որևէ թեմայի շուրջ չպետք է կարծիք հարցնել այն մարդկանց, որոնք թեմայի հետ առնչություն չունեն»,–մեզ հետ զրույցում նշեց Ս. Անտինյանը:

Անդրադառնալով արդեն օրհներգին՝ նա ընդգծեց. «Բազմիցս եմ արտահայտել իմ այն կարծիքը, որ գործող օրհներգը լավը չէ: Այն չի պարունակում այն խորհուրդը, որը դրված է պետության խորհրդանիշի իմաստի ներքո: Խորհուրդ պարունակող երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև տեքստը, պետք է հայկականությանը և հիմնին բնորոշ էլեմենտներ ունենան: Իսկ մենք բացարձակապես մեզ հետ կապ չունեցող մի տեքստ ենք վերցրել՝ Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության տեքստը: Այդ տեքստը կարկատել ենք, կարկատաններ անելով՝ փոխել ենք ինչ–որ բառեր, խեղել, խեղաթյուրել ենք տեքստի ամբողջական կառուցվածքը և այն որդեգրել իբրև ՀՀ օրհներգի տեքստ: Այդ տեքստը փոխելով ու կարկատելով, այն ՀՀ օրհներգ դարձնելով՝ մենք արդյոք չե՞նք խաթարում խորհրդի իմաստը, այն խորհրդի, որը պետք է ունենա մեր հիմնը»:

Իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, նա նշեց, որ բազմաթիվ երաժշտագետներ, կոմպոզիտորներ օրհներգի երաժշտության մասին միևնույն բացասական կարծիքն են արտահայտում. «Մասնավորապես, այն չի բավարարում հիմնի համար սահմանված երաժշտական պահանջներին, այն չունի հիմնին հարիր երաժշտական կառուցվածք, այն է՝ «վերել քային» մեղեդային շարադրանք, հանդիսավորություն, վսեմություն: Սրանք մասնագիտական տեսանկյունից վաղուց պարզաբանված և ամրագրված մոտեցումներ են, որոնց անտեսումը բերում է հանրության կողմից երաժշտական ստեղծագործության ենթագիտակցական մերժմանը: Մարդը լսելով հիմնը՝ չի համակվում վեհությամբ ու հանդիսավորությամբ»:

Նշենք, որ այսօր առաջարկվում է ՀՀ ներկայիս օրհներգը փոխել ու նոր տեքստ ներկայացնել՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծած՝ Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտության համար:

Սերոբ Անտինյանի կարծիքով, այն, որ օրհներգի համար Ա. Խաչատրյանի երաժշտությունը այսօր մեր ձեռքի տակ ունեցած լավագույն տարբերակն է, աներկբա է:

«Որովհետև ի դեմս այս երաժշտության, մենք ունենք հիմնի համար գրված մի փառահեղ երաժշտություն, որը կարող ենք օգտագործել: 

Ի հակադրում այս ամենի՝ ասվում է այդ երաժշտության՝ սովետական լինելու մասին: Ես ունեմ այն խորին համոզմունքը, որ արվեստը չի կարող քաղաքական կամ դասակարգային բովանդակություն ունենալ: Արվեստի մեջ քաղաքական բովանդակություն դնում են քաղաքական գործիչները: Ժամանակին այդպիսի բովանդակություն դրվել է, բայց ժամանակի ընթացքում բարձր արվեստը հաղթահարում է քաղաքական բովանդակությունը, և իրապես մնում մաքուր ու բարձր արվեստ: Նշված հիմնի երաժշտության համար կոմպոզիտորն օգտագործել է Ներսես Շնորհալու «Շարականը», որն այնուհետ մշակվել է Կոմիտասի կողմից՝ իր բազմաձայն «Պատարագում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այն խորապես ազգային ու հայկական ստեղծագործություն է:

«Ասել, թե Ա. Խաչատրյանը գրել է սովետական երաժշտություն, նշանակում է նսեմացնել այդ մեծ կոմպոզիտորի երաժշտական տաղանդն ու ժառանգությունը: Իրական երաժշտությունը չի կարող դասակարգային բնույթ ու քաղաքական բովանդակություն ունենալ»,–հավելեց Ս. Անտինյանը:

Նրա դիտարկմամբ՝ հարցին պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից. 

«Հարցը պետք է հասկանալ: Հիմնը պետության խորհրդանիշն է, իսկ ի՞նչ է խորհրդանիշը: Խորհրդանիշը նշանների այն ամբողջությունն է, նշանային այն համակարգն է, որն իր մեջ խորհուրդ է պարունակում: Մենք այլոց մասին գրված տեքստերի կարկատաններով խորհրդանիշ չենք կարող ունենալ»:

Ինչ վերաբերում է այն հարցադրումներին, թե հիմնի հարցն այսօր օրակարգայի՞ն է, Ս. Անտինյանը հավելեց. «Ես այդ հարցին շատ կոնստրուկտիվ եմ մոտենում: Եթե մենք ասում ենք, որ նոր Հայաստան ենք կերտում, որ հեղափոխության արդյունքում նոր կետից նոր մեկնարկ պետք է տանք, ապա ինչո՞ւ ոչ:

Ես չեմ պնդում, որ հիմա հիմնի փոփոխությունը ՀՀ–ի առաջին կարևորագույն հարցն է, բայց եթե մենք նոր էջից սկսելու խնդիր ենք դնում, այդ նոր Հայաստանի մեկնարկն ինչո՞ւ չսկսել նոր խորհրդանիշով: Միևնույն ժամանակ, չեմ պնդում նաև, որ օրակարգային հարցերը մի կողմ պետք է դնենք ու զբաղվենք միայն այդ խնդրով, բայց վերադառնալով սկզբում արված դիտարկմանս՝ հարցադրում անեմ. մեր հասարակությունում չե՞ն կարող արդյոք զուգահեռ և համապատասխան շրջանակներում տարբեր խնդիրների քննարկումներ ընթանալ: Եթե հիմա մասնագիտական, ինչպես նաև հանրության որոշ շրջանակներում խորհրդանիշների փոփոխության հետ կապված հանրային քննարում սկսվի՝ դա արդյո՞ք տեղի է ունենալու մեր օրակարգային կարևորագույն խնդիրների հաշվին: Պարզապես հասարակության մեջ անառողջ մի մոտեցում կա՝ բոլոր հարցերը միաժամանակ են քննարկում: Օրինակ, եթե քննարկում են պարգևավճարները, բոլորն են քննարկում: Այդ թեման ավարտեցինք՝ անցնում ենք կոկորդիլոսի թեմային, և այդպես շարունակ»

Սերոբ Անտինյանը շեշտեց, որ առկա խնդիրները շատ են, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ հանրային դիսկուրսը մեկը մյուսի հաշվին չի կարելի իրականացնել:

website by Sargssyan