ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Անկախ նրանից՝ Սան Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում

Ռոբոտ, հեռախոսի «bluetooth»–ով աշխատող սարդ ու մի շարք նման աշխատանքներ, որոնք ոչ թե ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների, այլ ընդամենը 11, 13, 15 տարեկան երեխաների մտքի ու գիտելիքի արդյունքն են: Այդ երեխաները Ջավախքի Հեշտիա գյուղում ամիսներ առաջ բացված «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սաներն են: 

«Հավաքել եմ ռոբոտ, որը կարողանում է բարձրացնել ինչ–որ քաշ, իր վրա ամրացած է թել, որը շարժվում է: Այն կատարում է շարժում չորս ուղղություններով՝ առաջ, հետ, ձախ և աջ: Ռոբոտը կարողանում է իր շուրջը 360 աստիճան պտույտ գործել»,–15–ամյա Միքայելն է, որն ապրում է Ջավախքի Հեշտիա գյուղում: Արդեն մի քանի ամիս է՝ հաճախում է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա ու ոգևորությամբ մեզ հետ զրույցում պատմում է այն ամենի մասին, ինչ հասցրել է սովորել:

«Ես մանկուց շատ էի սիրում խաղեր: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչպես են այդ խաղերը պատրաստում: Այսօր ես իմ խաղը պատրաստելու հնարավորությու ունեմ և չեմ ուզում այդ հնարավորությունն իմ ձեռքից բաց թողնել»,–պատմում է Միքայելն ու հավելում, որ արդեն հասցրել է մեկ անիմացիա ներկայացնել մրցույթի և հիմա սպասում է պատասխանին: 

Հեշտիայի «ԱրՄաթ»–ը Ջավախքում թվով երկրորդն է: Հեշտիայում կենտրոնը բացվել է «Կարիտաս Վրաստան»–ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ: Թեև լաբորատորիան արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է, բայց պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 20–ին: 

ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ կենտրոնը հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց գիտելիքները. «Ըստ այդմ, Ջավախքում կունենանք կադրային լուրջ պոտենցիալ, ինչը տարբեր ուղղությունների զարգացման գրավականը կլինի: Տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները շատ մեծ են: Երեխաները հետագայում տանը նստած՝ աշխարհի հետ աշխատելու հնարավորություն կունենան: Այդ աշխատանքը խթան կհանդիսանա, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազի»:

«ԱրՄաթ» լաբորատորիաների խմբակներ են ներդրված Հայաստանի շուրջ 225 դպրոցում, որտեղ ինժեներական կրթություն է ստանում ավելի քան 5000 աշակերտ: Հեշտիայում 70 երեխա է մասնակցում դասընթացներին ու ձեռք բերում ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: 

Սոս Սահակյանի խոսքով, առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի լաբորատորիա բացել Ջավախքի տարբեր գյուղերում:

«Կարիտաս Վրաստանի» տնօրեն Անահիտ Մխոյանն էլ շեշտեց, որ լաբորատորիան շատ մեծ նշանակություն ունի: Նշենք, որ լաբորատորիան բացվել է «Կարիտաս Վրաստան»–ի՝ Հեշտիայում գտնվող երիտասարդական կենտրոնում. «Ծրագրավորման, ինժեներական տեխնոլոգիաների ուսուցումը նաև մասնագիտություն ունենալու հնարավորություն կտա: Մեր գյուղերի համար շատ կարևոր է, որ երիտասարդությունը գյուղում մնա, իսկ գյուղում մնալու համար առաջին պայմանը գյուղում աշխատանք ունենալն է: Եվ լաբորատորիան նրանց այդ հնարավորությունը տալու ձևերից մեկն է»:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր ելույթում եվրոպական մի շարք երկրներ թվարկեց, որտեղ նման կենտրոններ չկան. «Միգուցե կան, բայց մի տեղ միայն ծրագրավորման, մյուսում՝ միայն եռաչափ մոդելավորման, մի տեղ էլ միայն ռոբոտաշինության լաբորատորիա է, բայց այսպիսի կոպլեքս լաբորատորիա չկա: Դուք մյուսներից առաջ ընկնելու հնարավորություն ունեք: 

Այս լաբորատորիաները ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետներ դառնալու հնարավորություն կտան: Տեխնոլոգիական գիտելիքների շնորհիվ հնարավոր է գումար վաստակել և դա՝ անկախ նրանից՝ Սան Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan