Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ղրիմի «նվիրումը»՝ 15 րոպեում. ի՞նչ կապ ունի Խրուշչովը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

1954 թվականին Ղրիմը Ռուսաստանից վերցրել և Ուկրաինային է նվիրել այն ժամանակվա ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ղրիմը Ուկրաինային նվիրելու առաջարկի մասին որոշումը կայացվել է 1954 թվականի հունվարի 25–ին ԽՄԿԿ քաղբյուրոյի նիստում: Որոշում է ընդունվել հանձնարարել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ պատրաստել փաստաթղթերը Ղրիմը Ուկրաինային հանձնելու համար: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստը, որտեղ վերջնական որոշում է կայացվել, նախագահել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Գեորգի Մալենկովը, որը այդ ժամանակ ի պաշտոնե հանդիսանում էր Ստալինի իրավահաջորդը՝ պետության ղեկավարը: Այդ ժամանակ Նիկիտա Խրուշչովը միայն ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության ղեկավարն էր: Լինելով այդ պաշտոնում՝ Խրուշչովը այն ժամանակ պետության ղեկավարը չէր: Պետության ղեկավար դառնալու համար սկզբից նրան պետք էր փոխել Մալենկովին իրեն հավատարիմ մարդով, որը նրան հաջողվեց կատարել 1955 թվականին, ապա արդեն պետք էր ազատվել Ստալինի հին համակիրներից և իրեն դարձնել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, որին Խրուշչովին հաջողվեց հասնել միայն 1958 թվականին: Այդ թվականից է միայն Նիկիտա Սերգեևիչը դարձել ԽՍՀՄ լիարժեք ղեկավար:

Իրականում 1954 թվականին պետության ղեկավարը Մալենկովն էր, այն ժամանակ Ստալինի նկարների փոխարեն կախում էին նրա դիմանկարը: Ժողովրդական բանահյուսությունը Ղրիմի հանձնումը վերագրում է Խրուշչովին այն պատճառով, որ 1957 թվականին Մալենկովին պաշտոնից հեռացնելուց հետո նրա անունը ընդմիշտ աշխատել են ջնջել երկրի պատմությունից: Արդյունքում Խրուշչովը վերածվեց ոչ միայն անհատի պաշտամունքը բացահայտողի, այլ նաև Ռուսաստանի թշնամու, քանի որ «Ուկրաինային է նվիրել Ղրիմը»: Ավելին, բոլորը համոզված են, որ նա ուկրաինացի է: Իրականում Խրուշչովը Կուրսկի նահանգում ծնված ռուս է: Նա միայն 1938 թվականին է կուսակցության կողմից գործուղվել Ուկրաինա և աշխատել է այնտեղ մինչև 1949 թվականը, որից հետո ղեկավարել է կոմունիստական կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեն: Այնպես չէ, որ Մալենկովն է ուկրաինացի եղել, նա էլ է ռուս եղել և ամբողջ կյանքն աշխատել է Ռուսաստանում: Եվ այնպես էլ չէ , որ Ղրիմը «նվիրվել» է: Ուղղակի այն ժամանակ ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել, որ երկիրը կքայքայվի և կառաջանան անկախ պետություններ: Հարցն այն է, որ Ղրիմի թաթարների դեպորտացիայից հետո թերակղզին գտնվում էր ծանր տնտեսական վիճակում, պետք էր վերականգնել այն, և այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել այն հանձնել Ղրիմին տնտեսապես և աշխարհագրորեն կապված Ուկրաինային: Երկրի ղեկավարությանը սա թվում էր ամենալավ ու միակ տարբերակը: Հենց դրա համար էլ Մալենկովը որոշեց Ղրիմը հանձնել Ուկրաինային, իսկ որոշումը ստորագրեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Կլիմենտ Վորոշիլովը: Խրուշչովը այդ նիստում Գերագույն խորհրդի մնացած անդամների նման ընդամենը կողմ քվեարկեց որոշմանը:

Մի ամբողջ թերակղզու հանձնման գործընթացը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում տևել է ընդամենը 15 րոպե: Ոչ մի առարկություն չի եղել, ոչ ոք անգամ կասկած չի հայտնել այս որոշման ճիշտ լինելու մեջ, ոչ ոք չի մտածել հարցնել թերակղզու բնակիչներին այս մասին: Պարզվում է, որ այն ժամանակ «տարածքային փոփոխությունները, լինելով կարևոր հարցեր, որոշվել են առանց դժվարությունների»: Ահա թե ինչու ո՛չ Ղարաբաղը և ո՛չ էլ Նախիջևանը այդ պետության օրոք Հայաստանին չտրվեցին:

Կամո Խաչիկյան

Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել