Հա­յաս­տանն այժմ կա­րող է տե­սա­կա­նո­րեն ամ­րապն­դել իր դիր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առնետները շատացել են, իսկ պայքար չի երևում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազդեցությունների պայքար խորհրդարանական հանձնաժողովներում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 7-ն՝ առանց պարգևավճարի ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ արժողության ավտոմեքենա և բնակարան է ձեռք բերել գնումներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները

ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները, պարզվում է, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող և, որ ամենակարևորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։ Գործակալները և ապահովագրողները բողոքում են համակարգի տարեկան սպասարկման գնից, բայց հիմնական՝ քողարկված պատճառը գործակալական միջնորդավճարն է։ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մի քանի ապահովագրական ընկերություններ 70–80 տոկոսի հասնող միջնորդավճարների տարատեսակ սխեմաներով մեծ գումարներ են կանխիկացրել նախկինում, իսկ այժմ զրկված են նման հնարավորությունից, ինչի պատճառով էլ սկսել են գործակալներին ստվերային մեխանիզմներով ուղղորդել պարբերաբար բողոքի դուրս գալ փողոց։



website by Sargssyan