Amnesty International-ը Ադրբեջանը ներառել է ՀԿ իրավունքները խախտող երկրների ցանկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAmnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր հաշվետվությունում, որը վերնագրված է «Օրենքեր, որոնք պատրաստվել են, որպեսզի ստիպեն լռել», ներառել է Ադրբեջանն այն երկրների ցանկում, որտեղ խախտվում են հասարակական կազմակերպությունների իրավունքները։
«Շատ երկրներում, ինչպիսին են Ադրբեջանը, Չինաստանը, Ռուսաստանը, մշակված են ՀԿ-ների գրանցման եւ հաշվետվողականության պահանջներ։ Այդ պահանջները չկատարելու պատիժը ձերբակալությունն է։ Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը լավ գիտե, թե ինչ է դա»,- ասված է փաստաթղթում։ «Մարդու իրավունքների ակումբում գործունեության, ցույցերին մասնակցելու համար ինձ ձերբակալեցին»,- ասել է Ջաֆարովը, որն ազատ էր արձակվել 2016 թվականի մարտին այն բանից հետո, երբ բանտում մնացել է մեկուկես տարի։ «Նրանք, ովքեր չեն ձերբակալվել, ստիպված են եղել փակել կազմակերպությունները, դադարեցնել նախագծերը եւ հեռանալ արտասահման»,- այնուհետեւ ասել է Ջաֆարովը։