Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան»

ИНТЕРВЬЮ

Հայտարարված տնտեսական հեղափոխության, այդ համատեքստում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռազմավարական մի շարք ուղղությունների կարևորությունն է ընդգծում.

«Նախևառաջ կրթությունն է, երկրորդը՝ Հայաստանի՝ աշխարհին ճանաչելի տեխնոլոգիական բրենդի ստեղծումը: Երրորդ ուղղությունը մեր ռազմարդյունաբերությունն է: Չորրորդ ուղղությունը՝ «Հայաստանը՝ որպես պատվիրատու»: Նկատի ունեմ այն, որ շատ հաճախ մենք լուծումներ ենք տալիս աշխարհի տարբեր կետերի համար, բայց Հայաստանը դրանից չի օգտվում: Այսինքն՝ ի՞նչ ենք մենք օգտագործում մեր պետության համար: Հինգերորդ ուղղությունն առաջատար տեխնոլոգիաների բիզնեսի զարգացումն է Հայաստանով մեկ, այդ բիզնեսի դիվերսիֆիկացիան՝ բոլոր տարածաշրջաններում»,– մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ կոնկրետ կրթության առումով իրենց կողմից այսօր երկու կարևոր ծրագիր է իրականացվում:

«Խոսքն «ԱրՄաթ» լաբորատորիաների և «Իրական դպրոց» ծրագրերի մասին է:

«ԱրՄաթ»–ը 10–18 տարեկան երեխաների համար է, որտեղ նրանք սովորում են ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, էլեկտրոնիկա, ռոբոտաշինություն: «Իրական դպրոցի» խնդիրը մի քիչ ավելի ուրիշ է: Հիմքում ավելի շատ մասնագիտական կրթությունն է: «Իրական դպրոցը» նախատեսված է 15–18 տարեկան պատանիների համար: Երեխաները ոչ միայն համակարգչային գիտություն են սովորում, այլ զարգացնում, խորացնում են բիզնես հմտությունները: «Իրական դպրոցը» մեր հիմնական, առաջատար մասնագետների, այդ թվում՝ նաև կառավարչական բնույթի մասնագետների դարբնոցն է լինելու»,–ընդգծեց Կ. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր ինժեներական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությանը, Կարեն Վարդանյանը նշեց. «Այսօր, կարելի է ասել, պետության ռազմավարությունը 99 տոկոսով համընկնում է մեր ռազմավարության հետ: Որևէ լուրջ հակասություն չունենք հիմա: Կարելի է ասել, որ հիմա, երբ տեսական հակասություն չկա, արդեն ավելի շատ իրականացման, պրակտիկ կիրառման ժամանակահատվածն է»:

Կարեն Վարդանյանը հայտնեց նաև, որ դիմել են կառավարությանը:

Մեկ քայլ առաջ ենք ուզում անել: Ուզում ենք մոտակա երկու տարվա մեջ բոլոր դպրոցներում «ԱրՄաթ» լաբորատորիաներ ներդնել: 6 տարվա կտրվածքով ենք դիտարկում հարցը: Ու այդ առումով ֆինանսական հաշվարկ ենք ներկայացրել կառավարությանը: Այդ ընթացքում պետությունը պետք է ներդնի մոտ 15 միլիարդ դրամ, բայց կստանա 60 միլիարդ: Այսինքն, մեծ հաշվով, սա նաև շատ լուրջ բիզնես պրոյեկտ է: Հույս ունենք, որ դրական արձագանք կլինի»,– նշեց նա:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտի նվաճումները երկրի ներսում օգտագործելու հեռանկարին, Կարեն Վարդանյանը շեշտեց.

«Որպեսզի հայկական բիզնեսը ցանկություն հայտնի տեխնոլոգիան օգտագործել, նախ պետք է ցանկանա մեծանալ, պետք է ցանկանա նաև դրսի շուկաները գրավել:

Ցավոք, այդ ամբիցիաները շատ թույլ են Հայաստանում: Հայկական միջին բիզնեսին ե՞րբ է պետք գալու այն: Միայն այն պարագայում, եթե ուզում է էֆեկտիվությունը բարձրացնել հատկապես դրսում, որովհետև Հայաստանում մրցակցությունը շատ թույլ է: Այդ ժամանակ արդեն տեխնոլոգիա օգտագործելն իրեն անհրաժեշտ է լինելու: Դրա համար տնտեսության ընդհանուր զարգացումը մեր ոլորտի համար էլ շատ շահավետ կլինի, և հույս ունենք, որ ինչ–որ ձևով այդ հարցը կլուծենք»:

Նա նշեց, որ տնտեսության բոլոր օղակների զարգացման արդյունավետությունից է կախված նաև ՏՏ ոլորտի զարգացումը. «Եթե դու լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան: Եթե կառավարման, լոգիստիկայի և այլնի մեջ լուրջ խնդիրներ չես դնում, այն քեզ պետք չէ, կարող ես «չոտկով» էլ աշխատել»:

Հարցին, թե այսօր այդ լուրջ խնդիրները որքանո՞վ են դրված, Կ. Վարդանյանն արձագանքեց. «Դա մեր խնդիրը չէ: Մեզ մոտ ցանկությունն է, բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է դնի իր առաջ՝ հայկական բիզնեսը բարձրացնելու համար»: Նա հավելեց, որ պետք է գործողություններ սկսվեն, և միայն այդ ժամանակ կարող է գնահատական հնչեցնել:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ