Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ զբաղվածության պետական գործակալության ՕԳԳ–ն չի չափվում

ИНТЕРВЬЮ

Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ավելի շատ զբաղված է սոցիալական ծրագրեր իրականացնելով, իսկ աշխատանքին վերաբերող հատվածը մի տեսակ դուրս է հասարակության ուշադրությունից ու վերահսկողությունից:

Նման տպավորության պատճառները կարող են տարբեր լինել, բայց ընդամենը երկու մարմինների կողմից հրապարակվող թվերի համադրումից պարզ է դառնում, որ գործազուրկների մոտ 2/3–ը կա՛մ չգիտի նախարարության կազմում գործող զբաղվածության պետական գործակալության մասին, կա՛մ չի վստահում այս կառույցին: Հակառակ դեպքում, գործազրկության նման պայմաններում այս կառույցի և նրանց ստորաբաժանումների դռների մոտ հերթեր կգոյանային, մինչդեռ նման հերթեր երբեք էլ չեն եղել: 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, գործազուրկների թիվը 2018թ. 3–րդ եռամսյակում կազմել է 200 հազար 300 մարդ: Սա՝ ըստ հաշվարկի հին մեթոդաբանության: Նոր մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում գործազուրկների թիվն ավելի է մեծանում՝ 233 հազար 700 մարդ: 

Վիճակագրական տվյալների համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունում նույն ժամանակահատվածում հաշվառված գործազուրկների թիվը կազմել է 66 հազար 400 մարդ, որը մի մեթոդաբանությամբ հաշվարկված թվի դեպքում կազմում է ՎԾ–ի թվի 33,2 %–ը, մյուսով հաշվարկելու դեպքում՝ 28,4 %–ը:

Եվ քանի որ, մեծ հաշվով, այնքան էլ էական չէ, թե ներկայացվող թվերը որ մեթոդաբանությամբ են հաշվարկվում, քանի որ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, առավել ևս, ինչպես 19–րդ դարի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներից մեկը՝ Բենջամին Դիզրաելին է ասել, կա ստի երեք տեսակ՝ սովորական սուտ, տխուր սուտ և ստատիստիկա, ուստի անդրադառնանք այս կառույցի կողմից մատուցած ծառայություններին ու դրանց արդյունավետությանը:

Պարզվում է, որ կառույցի գործունեությունն ավելի շատ ուղղված է անմրցունակ գործազուրկների ակտիվության բարձրացմանը: Կարճ ասած՝ նրանց օգնում են, որ աշխատանք գտնեն: Ի դեպ, ողջ հանրապետությունում գործող 51 տարածքային բաժինների հիմնական աշխատանքը տեղերում գործող ընկերությունների հետ կապ հաստատելն ու գործատուներից թափուր աշխատատեղերի ցանկը ճշտելն է: Եվ եթե այդպիսիք լինում են, ապա մյուս ֆունկցիան դրանց մասին տեղեկություն ստանալն ու այդ մասին գործակալությունում հաշվառվածներին տեղեկացնելն է: Այսինքն, այդ տեղեկությունների հիման վրա բաժիններին դիմած և գործազուրկի կարգավիճակ ստացած շահառուներին ուղղորդում են դեպի համապատասխան աշխատավայր, բայց դրանից հետո քանի ամիս են նրանք շարունակում աշխատել, ինչու են մի քանի ամիս հետո դուրս գալիս, պետական մարմինը չի հետազոտում: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերապատրաստվածների մոտ 50 %–ը հետագայում ընդունվում է աշխատանքի: Հետաքրքիր է, որ կազմակերպության համակարգում մշտապես կա շուրջ 2000–ից ավելի թափուր աշխատատեղ, որոնք տարիներով հնարավոր չի լինում լրացնել:

«Դրա պատճառն այն է, որ երբեմն աշխատավարձն է ցածր լինում, աշխատանքի պայմաններն այն չեն լինում: Օրինակ, վաճառողների մշտական պահանջարկ կա, բայց քանի որ քիչ են վճարվում, իսկ աշխատաժամերը շատ են, այդ պատճառով էլ տվյալ ոլորտում հոսունությունը բավականին մեծ է: Այսինքն, այս ոլորտում աշխատանքի տեղավորվելուց հետո մարդիկ շատ շուտ դուրս են գալիս աշխատանքից, և ստացվում է, որ այնտեղ միշտ պահանջարկն առկա է: Լինում են դեպքեր, երբ անմարդկային պայմանների պատճառով են մարդիկ հեռանում աշխատանքից, բայց դա արդեն գործատուի և աշխատողի պայմանավորվածությամբ է կարգավորվում: Սահմանադրությամբ մարդն ազատ է իր աշխատանքի ընտրության հարցում և բնական է, որ աշխատանքի տեղավորվելուց հետո նա կա՛մ կշարունակի նման պայմաններում աշխատել, կա՛մ նոր աշխատանք կգտնի, կա՛մ պարզապես դուրս կգա աշխատանքից: Ցավոք սրտի, երբ կա գործազրկության բարձր մակարդակ, մասնավորը դառնում է պայմաններ թելադրողը»,– ասաց Ա. Սիմոնյանը:

Այսինքն, ստացվում է, որ գործատուն ինչ պայման ուզի կարող է թելադրել, կարող է նաև շրջանցել անգամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը, իսկ այս գործակալությունը իր կողմից աշխատանքի տեղավորված քաղաքացու շահերն անգամ չի կարողանա պաշտպանել: Այսինքն, անմրցունակ աշխատողներին գործատուները կարող են ամենանվաստացնող և անմարդկային պայմաններն առաջարկել, քանի որ, ըստ գործակալության աշխատանքի տրամաբանության, իրենք են պայմաններ թելադրողները, և զավեշտալին այն է, որ պետական բյուջեից սնվող և պետական բյուջեի հաշվին ծրագրեր իրականացնող այս կառույցը նույնիսկ իր միջոցով աշխատանքի ընդունվածի իրաունքները պաշտպանելու հնարավորություն չունի: Էլ չենք խոսում այն աշխատողների իրավունքները պաշտպանելու մասին, որոնք առանց այս կառույցի են ընդունվում աշխատանքի:

«Մենք միջնորդ կառույց ենք և փորձում ենք աշխատանք փնտրողի համար աշխատատեղ հայթայթել և տեղավորել աշխատանքի:

Ի տարբերություն աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների, մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնց համար պետական բյուջեից միջոցներ են տրամադրվում: Ի տարբերություն մեզ, մասնավոր ընկերությունները միայն փորձում են աշխատանքի տեղավորել և դրա դիմաց գործատուից ու աշխատանք փնտրողից գումար են վերցնում: Տարբերությունը դա է: Բացի այդ, մենք նաև գործատուների հետ միանվագ փոխհատուցման ծրագրեր ենք իրականացնում և, օրինակ, հմտություններ չունեցող անձանց աշխատանքի վերցնելու և հմտություններ սովորեցնելու համար մեկ տարվա աշխատավարձը մենք ենք փոխանցում գործատուներին: Տարբեր մասնագիտությունների դեպքում փոխհատուցման գումարը տարբեր է լինում, բայց օրենքով սահմանված է, որ այն չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել: Ունենք նաև մասնակի փոխհատուցման ծրագիր, որով խրախուսում ենք գործատուին, որպեսզի նա հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի վերցնի: Այդ դեպքում մինչև 6 ամսվա աշխատավարձի 50 %–ն ենք փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափն է: Փոխհատուցում ենք նաև նրան ուղեկցողի գումարը, և եթե աշխատատեղը հաշմանդամին հարմարեցնելու կարիք կա, ապա պետական բյուջեի հաշվին մինչև 500 հազար դրամի չափով նաև այդ գումարն ենք տրամադրում: Այսինքն, սրանք այն ծախսերն են, որ պետությունը վերցնում է իր վրա, որպեսզի անմրցունակ անձինք կարողանան աշխատանքի տեղավորվել»,– ասաց Ա. Սիմոնյանը:

Անշուշտ սրանք բոլոր ծրագրերը չեն, որոնք իրականացնում է կառույցը: Եվ ստացվում է, որ այս կառույցն ընդամենը պետական բյուջեից սնվող նույն աշխատանքի տեղավորման գործակալությունն է, ոչ ավելին: Իսկ թե որքան է կառույցի ՕԳԳ–ն, երբ աշխատանք փնտրողների մեծ մասն իրենց չի դիմում, իսկ գործատուներն էլ գործակալության կողմից ստացվող գումարով են ինչ–որ քայլեր իրականացնում, այն էլ որոշ ժամանակով, պարզ չէ, քանի որ այդ մասով լուրջ ուսումնասիրություններ չկան:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США