Քոչարյանի վճիռը կհրապարակվի դռնբաց նիստում
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից: Թերթը նաև պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին և այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» և «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և արժեքների հանդեպ: Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, և տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի: