Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Քրիստափոր Կոլումբոսը եղել է ամենահայտնի ծովագնացներից մեկը և նրա մասին հայտնի է ամեն ինչ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերող Կոլումբոսի ամբողջ կյանքը ծածկված է շղարշով: Հայտնի է, որ նա ծնվել է 1451 թվականին: Պատմաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ նա ծնվել է Ջենովա քաղաքում: Կան նաև ծննդավայրի այլ վարկածներ, ավելին՝ ներկայումս իտալական և իսպանական 6 քաղաքներ վիճում են՝ համարելով, որ Կոլումբոսի «փոքր հայրենիքն» իրենք են: Համարվում է, որ նրա հայրը եղել է ջենովացի ջուլհակ Դոմենիկո Կոլումբոսը, մայրը՝ Սյուզաննա Ֆոնտանորոսան: Իհարկե, այս ամենը գիտականորեն հաստատված չէ: Կոլումբոսի ազգության մասին ևս իրար հակասող տվյալներ կան: Համարվում է, որ նա իտալացի է, նույն հաջողությամբ նրան կարելի է իսպանացի, կորսիկացի, պորտուգալացի, կատալոնցի, հրեա և անգամ հույն համարել: Հարցն այն է, որ նա խոսում էր Ջենովայի ակցենտով իտալերեն, գրում և կարդում էր իսպաներեն և լատիներեն, բայց նկատելի պորտուգալական ակցենտով, իսկ իր գաղտնի օրագիրը լրացնում էր հունարենով:

Այս մեծ հայտնագործողի ոչ մի դիմանկար չի պահպանվել, եթե նույնիսկ դրանք եղել են: Այսինքն, մեզ անհայտ է նրա տեսքը: Միայն որոշ տվյալներ կան նրա տղայի պատմածներով. ըստ նրա, իր հայրը ունեցել է բաց գույնի մազեր, որոնք միջին հասակում ամբողջությամբ սպիտակել էին: Նրա ճիշտ ազգանունն էլ է անգամ անհայտ, քանի որ տարբեր լեզուներով այն տարբեր կերպ է հնչել՝ Կոլումբաս, Կոլումբոս, Կոլոնոս (այս ձևով նա ինքն էր ցանկանում, որ իրեն կոչեն):

Համարում են, որ Կոլումբոսը իր ճանապարհորդությունը իրականացրել է նրա համար, որ ապացուցի Երկրի կլոր լինելը, բայց իրականում նա գտնում էր, որ երկիրը տանձաձև է, իսկ նրա ճանապարհորդությունը նպատակ էր հետապնդում միայն և միայն գտնել նոր ճանապարհ դեպի Հնդկաստան: 

Նա մինչև կյանքի վերջն էլ համոզված մնաց, որ Հնդկաստան էր հասել: Իրականում իր հայտնագործած, հետագայում Ամերիկա կոչված մայրցամաք նա ոտք չի էլ դրել: Ամերիկային ամենամոտակա վայրը, որտեղ հասել է Կոլումբոսը, եղել է Բագամյան կղզիները: Վերադառնալիս նա և իր անձնակազմը երդվեցին ասել բոլորին, որ հասել են Հնդկաստան:

Քրիստափոր Կոլումբոսը մահացել է 1506 թվականին իսպանական Վալիադոլիդ քաղաքում: Անգամ անհայտ է, թե որտեղ է նա թաղված: Հայտնի է միայն, որ մահից հետո նրա դիակի վրայից հեռացրել են փափուկ հյուսվածքները և թաղել ոսկորները (16–րդ դարի Եվրոպայում այդպես էին թաղում հայտնի և ազդեցիկ մարդկանց): Սկզբում մեծ հայտնագործողի ոսկորները թաղել են Վալիադոլիդ քաղաքում, հետո իսպանական Կուևաս եկեղեցում, հետո Կուբայի Սանտա Դոմինիկ քաղաքում, հետո Հավայան կղզիներում և վերջապես, հավանաբար, նորից Իսպանիայում՝ Սևիլ յան եկեղեցական համալիրում: Այնուամենայնիվ, ներկայումս Սանտա Դոմինիկում մինչև այժմ կա Կոլումբոսի սարկոֆագը, իսկ իտալական Գենուա և Պավիա քաղաքները անընդհատ հայտարարում են, որ նա թաղված է իրենց մոտ: Հնարավոր է, որ այս գաղտնիքը վերջապես պարզվի, քանի որ ներկայումս գիտնականները իրականացնում են նշված գերեզմանների ոսկորների գենետիկ հետազոտություններ:

Կամո Խաչիկյան

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հնարավոր են տեղումներ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում Ծաղկաձորում