«Դեղին բաճկոնները» կրկին ցույցի են դուրս եկել Փարիզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզում մեկնարկել է «դեղին բաճկոններ» շարժման 15-րդ բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, հարյուրավոր ցուցարարներ իրենց երթը սկսել են Հաղթանակի կամարի մոտից՝ շարժվելով դեպի Ելիսեյան դաշտեր:
Նախատեսվում է, որ նրանք կանցնեն մի շարք փողոցներով ու հրապարակներով, իսկ երթի վերջնական կետը կդառնա Տրոկադերո հրապարակը, որտեղ էլ հանրաքվե կանցկացվի:
Բացի այդ, «դեղին բաճկոնների» շուրջ 750 կողմնակից տեղակայվել են Շամբոր ամրոցի մարգագետնում:
Նշվում է, որ հերթական բողոքի ցույցի պատճառով արգելափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը Ելիսեյան դաշտերում: Հեռուստաալիքի տվյալներով՝ երթը հանգիստ է անցնում՝ առանց միջադեպերի:
Հիշեցնենք, որ կիրակի Փարիզում հոբելյանական երթ է անցկացվել՝ նվիրված նոյեմբերի 17-ին մեկնարկած ցույցերի եռամսյա հոբելյանին: