Կոտայքի մարզպետին հորդորում են չանցնել լիազորությունների շրջ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թուր­քե­րը ոգև­ո­րու­թյամբ են այ­ցե­լում Փա­րա­ջա­նո­վի ցու­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­յաս­տա­նը կվերց­նի գնդա­կը և հար­ձակ­ման կանց­նի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թորոսյանի պաշտոնավարման օրերը հաշվա՞ծ են ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բիլայնը» մրցակցությանը դժվարությամբ է դիմանում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ադրբեջանի դիրքորոշումը ձախողման է տանում բանակցությունների վերսկսումը. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին Իսրայելը Հայաստանի միջոցով ցանկանում է պատուհան բացել դեպի ԵԱՏՄ. քաղաքագետ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում բախվել են Toyota Camry-ն, Mercedes-ը, Ford-ն ու Opel-ը. կա տուժած. shamshyan.com Ալեքսանյանի եւ Պավլյուչենկոյի գոլերը նպաստել են Մոսկվայի «Արարատի» հաղթանակին Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն. վերջինս ցանկություն է հայտնել կապվել իր ընտանիքի հետ Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է, որ ճանապարհատրանսպորտային տուգանքի չափը որոշվի ըստ վարորդի մեքենայի արժեքի Բախում՝ կանանց ֆուտբոլում (տեսանյութ) Նիդեռլանդներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել, կասկածյալը թուրք է Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից հափշտակել է շուրջ 14 մլն դրամ (տեսանյութ) Բանկերի շրջանում թիվ մեկ ներդրողն «Ամերիաբանկն» է Ստամբուլում խոշոր հրդեհ է բռնկվել տեղի քիմիական գործարաններից մեկում (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային օրակարգին առնչվող հարցեր Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին Ռեստորանում որպես պահակ աշխատող 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ռեստորանից շուրջ 1 մլն դրամ յուրացում կատարելու համար. գործը դատարանում է Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007-ից 2017 թթ. համայնքի բյուջեից հափշտակել է շուրջ 14 մլն դրամ Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ինչպես «Չելսիի» դարպասապահը հրաժարվեց փոխարինվել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից առաջ

Սկանդալային միջադեպ է տեղի ունեցել «Մանչեսթեր Սիթիի» ու Լոնդոնի «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում:

Հետխաղյա 11 մետրանոցներից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկացել է փոխարինել Կեպա Արիսաբալագային եւ դաշտ դուրս բերել արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալերոյին, սակայն իսպանացի դարպասապահը հրաժարվել է լքել խաղադաշտը եւ շարունակել է հանդիպումը: Արիսաբալագան վնասվածք էր ստացել խաղի վերջնամասում, ինչից հետո Կաբալերոն տաքացրել էր մկանները դաշտ դուրս գալու համար: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին մրցավարները հայտնեցին փոփոխության մասին, սակայն իսպանացի դարպասապահը հրաժարվեց դաշտում տեղը զիջել Կաբալերոյին: Դա զայրացրեց Մաուրիցիո Սարիին, որը նույնիսկ որոշեց գնալ հանդերձարանի կողմը, բայց քիչ անց վերադարձավ:

Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Արիսաբալագան հետ մղեց մեկ հարված, սակայն դա «Մանչեսթեր Սիթիին» չխանգարեց հաղթել 4:3 հաշվով: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվել էր 0:0: հաշվով:

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ «Չելսիից» վրիպեցին բրազիլացիներ Ժորժինյոն ու Դավիդ Լուիսը, իսկ Սեսար Ասպիլիկուետան, Էդերսոնն ու Էդեն Ազարը դիպուկ էին: «Մանչեսթեր Սիթիից» դարպասը գրավեցին Իլկայ Գյունդոգանը, Սերխիո Ագուերոն, Բերնարդո Սիլվան ու Ռահիմ Ստերլինգը, իսկ Լերոյ Սանեն վրիպեց:

«Մանչեսթեր Սիթին» պաշտպանեց տիտղոսը եւ 6-րդ անգամ հաղթեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:

Սա «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի 25-րդ տիտղոսն էր մարզչական կարիերայում: Վերջին 6 տարում մանչեսթերյան ակումբը չորրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» նախորդ անգամ հանդիպել էին փետրվարի 10-ին, երբ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթել էր 6։0 հաշվով։ Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մաուրիցիո Սարին պաշտոնանկ կարվի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվելու դեպքում։

website by Sargssyan