Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում չի խաղում նախկինի նման. Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկո»-«Յուվենտուս» դիմակայության և թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին:

«Երկու թիմերն էլ հասկանում են, որ պատասխան հանդիպումը բարդ է լինելու: Քամբեքը որևէ կախարդական բանաձև չունի, բայց «Յուվենտուսը» շատ փորձառու թիմ է: Թուրինցիները դեռևս նախորդ մրցաշրջանում «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունից հետո ապացուցեցին, որ կարող են ուշքի գալ:

Հնարավոր է՝ այժմ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում չի խաղում նախկինի նման, սակայն նա միշտ հաջողությունների է հասել այս մրցաշարում: Ռոնալդուն հիանալի է խաղում Ա Սերիայում, որն իր դժվարությամբ չի զիջում անգամ Անգլիայի Պրեմիեր լիգային: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Կրիշտիանուն լավ մրցաշրջան է անցկացնում»,- Մանչինիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

website by Sargssyan