Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երկար փողեր, արժեթղթերի շուկա. հնարավո՞ր է արդյոք 30 տարում հաջողության հասնել

ЭКОНОМИКА

Մեր երկրում երկար փողերի ներդրման ինստիտուտի ստեղծումը եթե կապված է բազմաթիվ չհաղթահարված ռիսկերի հետ, հարց է ծագում, թե այդ դեպքում ինչպե՞ս հնարավոր կլինի զարգացնել, օրինակ, արժեթղթերի շուկան: Ու չնայած կառավարությունն իր առջև նման խնդիր դրել է, սակայն հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեն այս մասին ոլորտի մասնագետները:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, չնայած Հայաստանի Հանրապետությունում արդեն 30 տարի է՝ շուկայական հարաբերություններ են ձևավորվում, սակայն կորպորատիվ բաժնետիրական կառավարման կուլտուրան դեռևս չի մտել մեր երկիր: Եվ այդ է պատճառը, որ բազմաթիվ ընկերություններ, իրենց կազմակերպաիրավական ձևով, ըստ էության, ձևավորվում են որպես սահմանափակ պատասխանատվությամբ, բաց կամ փակ բաժնետիրական ընկերություններ, ինչը, սակայն, ցավոք, ձևական բնույթ ունի:

«Ինչո՞ւ են փակում և խուսափում բաց բաժնետիրական ընկերություն գրանցել, քանի որ պետությունը մշտապես եղել է վտանգներ առաջացնող: Եվ այս պայմաններում ոչ միայն բաժնետիրական, այլև արժեթղթերի շուկայի զարգացման հարցի շուրջ կարելի է երկար վիճել: Եվ խնդիրն այն է, որ մենք խորհրդային տարիների պետական կառավարությունից անցել ենք շուկայական հարաբերությունների մոդելի և, փաստորեն, մեզ համար անցած 30 տարիները բավարար ժամանակ չհամարվեցին այն կայացնելու համար: Բավականին մեծ վերապահումով կարող ենք համարել, որ ժամկետի առումով դա նորմալ է, բայց պետք է արձանագրենք, որ զարգացած երկրներն այս ամենի միջով անցել են, քանի որ հետևողականություն են ցուցաբերել և նպատակային աշխատանք իրականացրել այն զարգացնելու ուղղությամբ: Ինչպես, օրինակ, դա արեց Գերմանիան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարողացավ կարճ ժամանակահատվածում ոչ միայն ոտքի կանգնել, այլ իր մտածված քայլերով երկիրը դարձնել հզոր և տեխնոլոգիապես զարգացած երկիր: 

Այսինքն, ինչքան էլ ասենք, որ 30 տարին բավարար չէ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ պրոցեսները արագացնելու կամ դանդաղեցնելու հարցում մեծ դեր ունեն այն քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ի դեպ, մեր երկրում գործող միակ ֆոնդային բորսան «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ն է, որը նախկինում կոչվում էր «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա»: Այն արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, որը մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում: Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է աշխատանքներ իրականացնել ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ:

Ի դեպ, ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական բանկն է: Կազմակերպության առաքելությունը արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումն է, ինչը կնպաստի հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հայաստանի ֆոնդային բորսան Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է: 2008թ.–ից հանդիսանում է նաև Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատի անդամ:

Ի դեպ, ֆոնդային բորսան ապահովագրված է քաղաքացիական պատասխանատվությունից, ինչպես նաև հրդեհից և  այլ վտանգներից, գույքի և բիզնեսի ընդհատումից, բայց թե իրականում որքանո՞վ է այս կազմակերպությունն օգնում մեր երկրի տնտեսության զարգացմանը, կներկայացնենք առաջիկայում: 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ