Ереван, 21.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անկանխատեսելի և վտանգավոր. Ծռերի հարցով քաղաքական գնահատականի կարիք կա

АНАЛИТИКА

Ժիրայր Սեֆիլյանն օրերս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ համբերության բաժակն արդեն լցվում է, ու դա կարող է հանգեցնել նրան, որ մի խումբ քաղաքացիներ պարտադրեն ապստամբության իրավունքի ճանաչում: Գրառման առիթը ՊՊԾ գնդի գործով դեռևս անազատության մեջ գտնվող Արմեն Բիլ յանին և Սմբատ Բարսեղյանին ազատ չարձակելու խնդիրն է, որի պատասխանատվությունն, ըստ Սեֆիլ յանի, իշխանությունների վրա է:

Սեֆիլյանի հայտարարությունը, մասնավորապես ապստամբության իրավունքի ճանաչումը պարտադրելու ձևակերպումը վերջին օրերին մեկնաբանվում է առավել սուր երանգներով: Սեֆիլյանի հայտարարությունն առավելապես ներկայացվում է որպես վերջնագիր իշխանությանը, որի չկատարման դեպքում կլինի ապստամբություն: Սա էլ իր հերթին մեկնաբանվում է որպես սպառնալիք, դիցուք, նոր զինված գործողություն ենթադրող: Չնայած բուն հայտարարության մեջ նման միտք չկա, Սեֆիլ յանն էլ հետո նոր գրառում արեց, թե «մի խեղաթյուրեք իմ խոսքը», միևնույն ժամանակ հայտարարությունն էլ ինքնին բավական զգուշավոր է, սակայն նման մեկնաբանությունների պատճառ օբյեկտիվորեն կա: Եվ այդ պատճառը միայն այս դեպքին չի վերաբերում: Խոսքը՝ ՊՊԾ գնդի գրավմանն ու «Սասնա ծռերի» գործունեությանը քաղաքական գնահատական չտալու մասին է:

Ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր իշխանությունները քաղաքական գնահատական չեն հնչեցրել տեղի ունեցածի մասին՝ գործընթացը դիտարկելով բացառապես իրավական հարթությունում: Իհարկե, նախկինները իրավական հարթությունում Ծռերին դիտարկում էին որպես հանցագործ, իսկ ներկա իշխանությունները համաներման միջոցով նրանց ազատություն են շնորհել: Սակայն երկու դեպքում էլ հավասարապես բացակայում է տեղի ունեցածի հանդեպ որևէ քաղաքական գնահատական:

Նախորդ իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակով Ծռերին համարում էին ահաբեկիչ, սակայն հասկանալով, որ ահաբեկչությունն ինքնին ունի քաղաքական կոնտեքստ, խուսափում էին այդ տեսակետին իրավական ընթացք տալ: Նոր իշխանությունները Ծռերին որևէ գնահատական չեն տալիս և բավարարվում են պարզապես համաներմամբ: Թերևս միակ կցկտուր գնահատականն այն է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ:

Կա՞ արդյոք քաղաքական գնահատականի կարիք: Առաջին հայացքից ի՞նչ տարբերություն, թե ինչ կոնտեքստում, ինչ հիմնավորմամբ է տեղի ունեցել այս կամ այն հանցագործությունը: Ցանկացած հանցագործություն հանցագործություն է, ու նույնն են օրենքները, որոնց շրջանակում դրանք պետք է քննվեն: Սակայն սա խիստ վարչարարական մոտեցում է: Քաղաքական գնահատականի կարիք կա՝ հաշվի առնելով տեղի ունեցածի քաղաքական արձագանքը: Ավելին՝ բացառապես իրավական կարգավորումները բավարար չեն կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանները տալու համար: Վտանգ կա, իհարկե, քաղաքական գնահատական տալով՝ քաղաքական հավել յալ կշիռ հաղորդել Ծռերին: Բայց մյուս կողմից էլ քաղաքական գնահատականի բացակայության դեպքում էլ կա մեկ այլ վտանգ՝ թե՛ չհստակեցնել կոնկրետ դեպքի և դեպքի կենտրոնական սուբյեկտների քաղաքական գործունեության սահմանները, թե՛ չստեղծել երաշխիքներ ապագայում նման պրակտիկաների բացառման համար:

Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ պետք է լինի բացասական կամ դրական քաղաքական գնահատական: Գնահատականը կարող է լինել ցանկացած: Մի դեպքում, օրինակ՝ այն կարող է լինել բացասական, ու տեղի ունեցածը համարվի ահաբեկչություն: Մեկ այլ դեպքում այն կարող է լինել դրական, ու տեղի ունեցածը դիտարկվի որպես ապստամբության դրսևորում: Երբ չկա քաղաքական հստակ գնահատական ու դիրքորոշում, անհասկանալիության և լղոզվածության ահռելի դաշտ է բացվում: Գուցե այդ անհստակությունը կարճաժամկետ հեռանկարում տալիս է պոպուլիստական մանևրումների շանս, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող է աշխատել այդ մանևրումների սուբյեկտի, այս դեպքում՝ իշխանության դեմ: Ծռերի ցանկացած հայտարարություն, թեկուզև ամենազգուշավոր, դիտարկվելու է հենց այս կոնտեքստում, ամեն ինչ մեկնաբանվելու է վերջնագրերի ու սպառնալիքների կոնտեքստում, քանի դեռ չի հնչեցվել տեղի ունեցածի ամբողջական գնահատականը:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении