Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում ու նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մշակութային հաստատությունների լուծարման, ինչպես նաև դրանց վերամիավորման վերաբերյալ տեղեկատվությունը, որը հայտնվել է նախարարության պատերից դուրս, բազմաթիվ քննադատությունների է արժանանում: Հնարավոր լուծարման ենթակա ՊՈԱԿ–ների շարքում նաև մի շարք թատրոններ են:

Մեզ հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանն, անդրադառնալով վերոնշյալ փաստաթղթին, նշեց, որ նման քաղաքականությանն առհասարակ բացասական է վերաբերվում: Ի դեպ, Համազգային թատրոնը ևս նշված ՊՈԱԿ–ների ցանկում է: «Ճիշտ մարդիկ պետք է նշանակվեն համապատասխան պաշտոններում, որ ճիշտ լուծումներ տան: Սխալ մարդիկ են ղեկավարում այդ ոլորտները: Այսինքն, ոչ թե սխալ, այլ ոլորտին չտիրապետող մարդիկ: Նրանք չեն տիրապետում ոլորտին, ո՞նց կարող է նման բան լինել: Այժմ առկա քննադատությունը շղթայական է լինելու: Եվ դժգոհություններն առաջանալու են ոչ միայն մշակույթի գործիչների շրջանում: Դուք գիտեք, որ ցանկացած թատրոն իր համակիրն ունի, իր հանդիսատեսն ունի: Իրենք այս քայլով նաև ոտնահարում են հանդիսատեսի իրավունքը, և սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի դեմ»,–ասաց Նավասարդյանը:

Նա նշեց՝ ինչպես շատ թատրոնների պարագայում, Համազգային թատրոնը ևս շատերի նախընտրելի թատրոնների շարքում է: «Ի՞նչ է նշանակում իրենց առաջարկը: Այսինքն, այսքան տարվա փորձն ու գործը, այսքան տարվա քրտինքն ու աշխատածը միացնել ուսանողական թատրոնին ու ասել՝ մենք հարմար տարբերակ գտա՞նք: Շատ վատ եմ գնահատում դա, Համազգային թատրոնն իրենք չեն ստեղծել, որ իրենք լուծարեն: Սա՝ առաջին: Իսկ երկրորդ՝ Համազգային թատրոնը երբևէ որևէ գործառույթով նման չի եղել ուսանողական թատրոնին, առավել ևս երբևէ կուսակցական հակվածություններ չի ունեցել»,–նշեց Արման Նավասարդյանը:

Նա ընդգծեց, որ չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և հարկ եղած դեպքում պատրաստ են մասնակցել խնդրի շուրջ հնարավոր բոլոր քննարկումներին:

«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ Վիգեն Չալդրանյանի հետ կապված խնդիրների ժամանակ հարցազրույց էր տվել ու ասել, որ եթե կողմերը փոխհամաձայնության չգան, թատրոնը կլուծարվի: Այնքան հեշտ են ասում, որ թատրոնը կլուծարվի, ոնց որ իրենք են ստեղծել այն: Թատրոնը կենսագրություն ունի, պատմություն ունի, թատրոնն աշխատանք ունի, վերելքի փուլում է: Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում, նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»,–նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը վատ աշխատանքի արդյունք է:

«Իրենց ասելով՝ նշվածի շուրջ ինֆորմացիայի արտահոսք է եղել: Իրենց ասելով՝ սա կազմակերպված է եղել, էս ո՞վ տարավ, էս ո՞վ հասցրեց այս խաբարը: Լավ աշխատեք, փակ պահեք դռները, թող լսող չլինի: Սա իրենց վատ աշխատանքի արդյունքն է ցույց տալիս: Բայց վերջը կիմանայինք, չէ՞: Ախր այնպես չէ, որ նախարարությունն է դա որոշել: Սա անձամբ Նազենի Ղարիբյանի առաջարկն է: Չեմ կարծում, թե նախարարության աշխատակիցները կողմ են դրան»,–ասաց Ա. Նավասարդյանը:

Նշենք, որ ՊՈԱԿ–ների լուծարման ու վերամիավորման թեմայի շուրջ խոսել ենք նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է, որ խոսքը դեռևս նախարարության ներսում քննարկվող աշխատանքային փաստաթղթի մասին է, ասել նաև, որ շատ դեպքերում իր խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել: Առաջիկայում կներկայացնենք նաև Նազենի Ղարիբյանի հետ մեր հարցազրույցը:

 

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել