Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջին տիեզերագնաց կենդանին ամենևին էլ շունը չէ, այլ...

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Տիեզերք թռած առաջին կենդանին եղել է շունը:

Իրականում այդպես չէ:

Տիեզերք թռած առաջին կենդանին եղել է դրոզոֆիլ ճանճը: 1946 թվականին ամերիկյան V2 հրթիռով մի քանի դրոզոֆիլ ճանճեր ուղարկվեցին տիեզերք: Նպատակն այն էր, որ փորձարկեն մեծ բարձրությունների և ռադիացիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Ճանճերը հետ վերադարձան անվնաս: Ընդհանրապես, դրոզոֆիլ ճանճերը լաբորատորիաների սիրելիներն են: Ինչպես և մարդիկ, նրանք գիշերը քնում են, ենթարկվում են անզգայացման, արագ բազմանում են, և շատ հարմար է նրանց վրա փորձեր անել: Մարդկանց հայտնի հիվանդությունների երեք քառորդի գեները համապատասխանություններ ունեն դրոզոֆիլ ճանճի գենետիկ կոդի հետ: Բնական է, որ նա առաջինը պետք է լիներ տիեզերքում:

1948 թվականին ամերիկացիները փորձեցին առաջին բարձր դասի կենդանին ուղարկել տիեզերք: Դա Ալբերտ-1 անունով կապիկն էր: Նա կարող էր դառնալ առաջին պրիմատ-տիեզերագնացը, բայց նրա հրթիռը անհրաժեշտ 100 կիլոմետր բարձրություն չհավաքեց, և կապիկը շնչահեղձ եղավ: Ավելի հաջող էր Ալբերտ-2 կապիկի թռիչքը 1949 թվականին: Նա հասավ տիեզերք՝ մինչև 134 կիլոմետր բարձրության: Ցավոք, վերադարձը հաջող չստացվեց, վերադարձին կապսուլայի պարաշյուտը չբացվեց, և Ալբերտ-2-ը սատկեց կապսուլայի՝ մեծ ուժով գետնին զարկվելուց: Ամերիկացիներին միայն 1951 թվականին հաջողվեց տիեզերք թռցնել և ողջ առողջ հետ ստանալ պրիմատ-տիեզերագնացի: Դա Ալբերտ-6-ն էր: Նա մահացավ թռիչքից երկու տարի անց:

Իսկ ռուսներին դուր էր գալիս շների հետ աշխատել: Р-1В հրթիռով 1951 թվականին առաջին անգամ նրանք տիեզերք ուղարկեցին Ցիգան և Դեզիկ անունով շներին: Թռիչքը տևեց 20 րոպե, շուն-տիեզերագնացները հաջողությամբ երկիր վերադարձան, նրանց մոտ ոչ մի ֆիզոլոգիական շեղում չարձանագրվեց: Իհարկե, տիեզերք հասած շներից ամենահայտնին Լայկան է: Հարցն այն է, որ նա առաջին կենդանին է, որ տիեզերք է հասել և ապա պտտվել Երկիր մոլորակի շուրջը: Դա եղել է 1957 թվականին Спутник-2 տիեզերանավով: Սա մեծ հաջողություն էր: Ցավալիորեն, Լայկայի վերադարձ Երկիր չէր պլանավորվում և չէր նախատեսվում, չնայած պաշտոնական քարոզչությամբ ասվել էր, որ Լայկան վերադարձել է, ապա 7 օր անց նրան քնեցրել՝ սպանել են: Իրականում թռիչքից 5-7 ժամ անց կապսուլայի ջերմաստիճանը բարձրացավ 40 աստիճանից, և շունը սատկեց գերտաքացումից և սթրեսից: Իսկ ահա առաջին շները, որոնք տիեզերք են հասել, պտտվել Երկրի շուրջ, ապա վերադարձել, եղել են հանրահայտ Բելկան և Ստրելկան: Դա եղել է 1960 թվականին՝ մարդ- տիեզերագնացի թռիչքից մեկ տարի առաջ:

Կատուները ևս անմասն չեն մնացել տիեզերքից: Երևում է՝ այս կենդանիներին էլ ֆրանսիացիներն են սիրում: Նրանք 1963 թվականին տիեզերք են ուղարկել Ֆելիսետտ անունով կատվին, որը հաջողությամբ հետ է վերադարձել Երկիր:

1968 թվականին ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել կրիայի: Այդ կրիան առաջին կենդանին է, որ շրջանցել է նաև Լուսինն ու հաջողությամբ հետ վերադարձել:

2003 թվականին ամերիկյան «Կոլումբիա» տիեզերանավի վթարի ժամանակ միակ կենդանի մնացած արարածներն էին մի քանի կլոր նեմատոդ որդեր, որոնց գտան տիեզերանավի լաբորատոր հատվածի մնացորդների մեջ:

2007 թվականին Ֆոտոն М-3 տիեզերական սարքով ռուսների՝ տիեզերք ուղարկված Նադեժդա անունով ուտիճը դարձավ առաջին կենդանի արարածը, որը բեղմնավորվեց և սերունդ տվեց տիեզերքում: Հաջողությամբ Երկիր վերադառնալուց հետո Նադեժդան ևս 33 անգամ սերունդ տվեց:

 

Կամո Խաչիկյան

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին