Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ար­թուր Հա­կո­բյան. «Նախ պետք է մտա­ծես մար­դու ապ­րե­լու մա­սին, որ հա­ցին կա­րոտ չմնա, չթող­նի եր­կիրն ու գնա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» հյուրը դերասան Արթուր Հակոբյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթին առնչվող մի շարք թեմաների, ինչպես նաև ոլորտին անհրաժեշտ քաղաքականության մասին:

Այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի

Մեզ հետ զրույցն Արթուր Հակոբյանը սկսում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծից: Ընդգծում է՝ թեև երբեք նման հարցերն իրեն չեն հետաքրքրել, բայց այս դեպքում խնդիր է տեսնում: «Իմ կարծիքով, ավելի լավ է մշակույթի նախարարությունն ու ԿԳՆ-ն մեկ նախարարության մեջ մտնեն, քան մշակույթն ու սպորտը՝ ԿԳՆ-ի հետ մեկ նախարարության մեջ: Ես, իհարկե, սպորտին դեմ չեմ, բայց մշակույթն ու սպորտը տարբեր բևեռներ են, իսկ մշակույթն ու կրթությունը, բնականաբար, իրար հետ սերտ կապված են»,-ասաց նա:

Շարունակելով նախարարությունների միավորման թեման ու խոսելով աշխատողների հնարավոր օպտիմալացման մասին՝ դերասանը շեշտեց. «Առհասարակ, եթե ինչ-որ որոշում ժողովրդին ինչ-որ մի բանով պետք է օգուտ բերի, այն կարելի է իրագործել: Բայց այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի: Այդ առումով կարծում եմ, որ նախ պետք է մտածես, թե մարդը ոնց պետք է ապրի, հետո նոր մտածես մշակույթն ու կրթությունը իրար միացնելու մասին, թատրոն բացել-փակելու կամ չգիտեմ ինչ անելու մասին: Իհարկե, պետական ապարատը ծանրաբեռնված է, բայց նախ պետք է մտածել մարդու ապրելու մասին, որ հացին կարոտ չմնա, չթողնի երկիրն ու գնա: Միայն դրանից հետո կարող ես մտածել՝ ինչ անես, որ տարբերակն է ավելի ցիվիլ և վերցված աշխարհի օրինակից»:

Ազգային դեմքը կկորի…

Իսկ թատրոնների հնարավոր լուծարման ու միավորումների վերաբերյալ տեղեկատվությանն Արթուր Հակոբյանն այսպես է արձագանքում. «Թող կրճատեն հյուրանոցները, սնկի պես աճող ռեստորանները և ոչ թե փակեն թատրոնները: Թատրոն չի կարելի փակել: Չի կարելի ձեռք տալ այն հիմնարկին, որտեղ մարդը կրթվում ու դաստիարակվում է: Ուրիշ բան, որ 2-5 հոգանոց կոլեկտիվով մի քանի փոքր թատրոններ միացնեն իրար, նրանց տրամադրեն մեկ դահլիճ փորձերի և ներկայացումների համար»:

Ա. Հակոբյանը շեշտեց, որ անընդունելի է նաև այն, որ ոլորտի ներկայացուցիչներն այդ ամենի մասին լրատվամիջոցներից են իմանում. «Մի քիչ ավելի կիրթ ձևեր կան: Եթե նախարարության ներկայացուցիչները չեն գնացել նրանց մոտ, ապա գոնե կարող էին կանչել նախարարություն, ասել, որ նման մտադրություն ունեն, և ոչ թե տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը միացնի հեռուստացույցն ու մեկ էլ իմանա, որ իր թատրոնը լուծարման եզրին է: Այս ձևը քաղաքակիրթ չէ: Պետք է նախ մարդուն տեղյակ պահես, հետո նոր անակնկալի բերես: Իսկ առհասարակ, թատրոն մի փակե՛ք, ազգային դեմքը կկորի, մեղք ենք»:

Պետք է երկար մտածել

Թատրոնների մասին օրենք ունենալը դերասանն անհրաժեշտ է համարում: 

«Նման օրենք հաստատ պետք է: Օրենքի կետերով կխոսեն մարդկանց հետ: Իսկ որպեսզի չասեմ՝ իրենք շատ սխալ են, էս ի՞նչ են անում, ուղղակի կասեմ, որ նախարարության այս մոտեցումը, բոլոր դեպքերում, հապճեպ է: Նման մոտեցում որդեգրելուց առաջ երկար ժամանակ պետք է մտածել: Թատրոն բացելու համար մարդկանցից ավելի քան 5-10 տարի պահանջվեց, իսկ 10 րոպեում թատրոնը լուծարելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, Երգի պետական թատրոնն իր տեսակով միակն է: Կիրթ երաժիշտներ են այնտեղից դուրս եկել, լուծարելու որոշում էին կայացրել, որ ի՞նչ անեին: Տեղը ի՞նչ ենք ստեղծելու, ես դա եմ ուզում հասկանալ: Ընդհանրապես դեմ եմ որևէ մշակութային օջախի փակմանը: Փակեցինք: Հետո՞: Տեղն ի՞նչ ենք ստեղծում: Ախր տեղը բաց է մնում: Դա ասեք, հետո նոր փակեք»,-նշեց նա:

Առաջին հերթին բարձրացրեք մակարդակը

Ինչ վերաբերում է առհասարակ մշակույթի ուղղություններում որակյալը դոմինանտ դարձնելու քաղաքականությանը, դերասանը նկատում է. «Իմ սուբյեկտիվ կարծիքը հետևյալն է. լինի կինո, երգարվեստ, թե ընդհանրապես արվեստի մեկ այլ ուղղություն, մեր գործիքը մենք ենք՝ մարդը: Մերը ցուցադրական արվեստ է: Ես ներկ չեմ, որ ինձ վերցնեն ու քսեն պատին, ինձ պետք է ցույց տան: Եթե իմ որակն ու տեսակը վատն է, եթե Աստծո տված շնորհը չկա, ինչ ֆիլմ ու ներկայացում ուզում է լինի, վատն է լինելու: Եթե մեր գործում Աստծո ձեռքը գլխիդ չէ, ուզում ես 100 հատ համալսարան ավարտիր, չես կարող անել: Վայ այն օրվան, երբ այս վայ դերասանիկները հանկարծ կկարողանան մտնել թատրոն: Այդ օրը կարելի է փոխել մասնագիտությունը: Պետք է պրոֆեսիոնալ մարդիկ լինեն: Ձեր գործի մեջ էլ, չէ՞, կան մարդիկ, որ գործի նրբությունները չգիտեն: Նույնն էլ մեր գործի մեջ է: Կինոյում էլ է այդպես: Անընդհատ ասում են, չէ՞, մի իջեք հանդիսատեսի մակարդակին, դուք նրա համար եք, որ բարձրացնեք այդ մակարդակը: Սա շատ կարևոր է»:

Դերասանի խնդրի, հացի ու թատրոնի տոմսի մասին

Արթուր Հակոբյանը նշում է՝ պրոֆեսիոնալ խաղընկերներ ունենալը պարտադիր է:

«Մինչև նկարահանվում եմ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, կես մարդ եմ դառնում: Մի գուցե շատերը նույնը կմտածեն, բայց չեն ասում զուտ իրենց գործից չզրկվելու համար…

Ես հինգ տարի չնկարահանվեցի միայն իմ խոսելու համար: Իսկ «ինչ պահանջում են, դա էլ ներկայացնում ենք» ասվածը սրտի սփոփանք է: Եթե բոլորը պրոֆեսիոնալ լինեն, էլ չեն լինի «ժողովուրդն ինչ պահանջում է, դա ենք տալիս» ասողները»,-ասում է դերասանն ու միաժամանակ շեշտում, որ երբեմն ինքն է ստիպված եղել մասնակցել այնպիսի նախագծերի, որոնք այդքան էլ իր սրտով չեն եղել: 

«Հո սոված չէի թողնելու ընտանիքիս… Բայց եթե 100 հոգի հավաքվենք, կռիվ տանք, շատ բան կփոխվի: Իսկ ինչ վերաբերում է «պահանջողներին», կարծում եմ, որ նրանք փող ունեցողներն են: Բավականին կիրթ մարդկանց գիտեմ, որ չեն կարողանում թատրոնի տոմս գնել, որովհետև հաց պետք է առնեն»,-ասաց նա:

Արթուր Հակոբյանը շեշտեց՝ պետությունը պարտադիր պետք է խառնվի այս հարցերին. «Թե ինչ պետք է անի, իմ մտքի թռիչքն այդքան էլ չի հերիքի խոսել պետության բեռի մասին: Բայց որ պետականորեն մի բան պետք է անի, անկասկած է: Բոլոր ժամանակներում բոլոր նորմալ դերասանները վատ են ապրել, ինչո՞ւ: Ուրեմն՝ դա ոչ թե դերասանի, այլ պետության խնդիրն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին