Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միրզոյանի այցի «հակառակ երեսը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին ավարտվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա, որը հայրենի մամուլում ունեցավ տարբեր արձագանքներ՝ թե դրական, թե բացասական շեշտադրությամբ: Այս դիտարկման մեջ կխոսենք այցի «հակառակ կողմի» մասին:

Ցանկացած պատվիրակության այցի ժամանակ, երբ որևէ խորհրդարանի նախագահ մեկնում է արտասահման այցի` հանդիպումներ են կազմակերպվում խորհրդարանի նախագահի, եթե արտասահմանյան երկրի խորհրդարանը երկպալատանի է` երկու պալատների նախագահների հետ, կամ ասենք այդ երկրի վարչապետի, պաշտոնական այցերի դեպքում` նաև նախագահի հետ: Եթե Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլորդինը չէր ընդունելու ՀՀ  ԱԺ նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը, այցը պետք էր հետաձգել` մինչև նաև այդ հանդիպման պայմանավորվածությունը կայանար:

Ակնհայտ կարող ենք ֆիքսել, որ տեղի ունեցածը լուրջ կիքս է, և այստեղ իր թերացումներն ունի նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը. ավելին՝ տեղի ունեցածը դեսպանատան վատ աշխատանքի հետևանք է: Գնալ Մոսկվա և հանդիպել միայն Դաշնային Ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ՀՀ ԱԺ նախագահի ու ՀՀ պառլամենտարիզմի համար պատվաբեր չէ: Գուցե ԱԺ-ում չեն հասկանում ու չեն կարևորում արարողակարգային նրբությունները, բայց միջազգային ասպարեզում այդ դիտարկումն արվում ու գնահատականը տրվում է` եզրակացություններով հանդերձ:

Կատարվածը չի արդարացնում այն պրիմիտիվ թեզով, թե Միրզոյանն առաջին անգամ ելույթ է ունեցել ՌԴ Դաշնային Ժողովում և այլն: Առավել ևս, որ իր ելույթում նա չափազանց կարևորել է հայ-ռուսական համագործակցությունը: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշել, որ ելույթում Միրզոյանն անդրադարձել է Սումգայիթի դեպքերին ու Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի էթնիկ զտումներին: Նա իր դժգոհությունն է հայտնել նաև, որ Բաքվում տեղի ունեցող ակցիաներին մասնակցում են Պետդումայի պատգամավորները, այդ թվում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները:

Այն ինչ տեղի ունեցավ Միրզոյանի այցին զուգահեռ, մեղմ ասած տարրական հարգանքի բացակայություն է ու քաղաքական դեմարշ, այլապես ինչպես կարելի է ընկալել, երբ ԱԺ խոսնակի Մոսկվա այցի օրերին Պետդումայի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները Բաքվում հակահայկական երթի են մասնակցում: Իրականում Արարատ Միրզոյանը ոչ թե պետք է այդ առիթով ափսոսանք հայտներ ու դիվանագիտական քողարկմամբ մեսիջներ հղեր ՌԴ իշխանություններին, այլ այցը ընդհանրապես հետաձգեր առավել հարմար պահի, երբ այդ սկանդալը հարթված կլիներ, կամ Պետդուման որևէ բացատրություն ներկայացրած կլիներ հայկական կողմին:

Ամփոփելով նշենք, որ խորհրդարանական հանրապետությունում պառլամենտի նախագահը ոչ միայն իր անձն է ներկայացնում ու իր կուսակցությունը, այլև` պետությունը: Իսկ պետության վարկի ու հեղինակության հետ շատ զգույշ ու հարգանքով պետք է վարվել:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները