«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ)․ Խոշոր նավաբեկություն, տրոլեյբ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ են սկսվել Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 02.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի Այսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Արցախի ոստիկանությունն աձագանքել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Երևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​ Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք. ԱՆ խոսնակ Ստուգողական վարժանքներ՝ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ (լուսանկարներ) Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշել է Բուն Բարեկենդանը

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 3-ին նշել է Բուն Բարեկենդանը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամներն, այլ նաև Երևանի բոլոր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների երգ ու պարի, ազգային նվագարանների խմբերը: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ հավելելով. «Ազգային նվագարանների, թմբկահարների, դհոլահարների խմբերի ուղեկցությամբ ու ազգային երգերի կատարումներով բարեկենդանյան միջոցառումների շարքը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում: 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքըոր վաղը սկսվում է Մեծ Պահքը՝ ես մաղթում եմ մերժողովրդին համբերությունԹող հավատովինքնաքննադատմամբ կարողանան անցկացնելպահքի օրերըԿարևոր է նաև երբեմն մնալ միայնակ ու այդ լռության մեջ հաղորդակցվել ԱստծոհետԹող առաջնահերթ Մեծ Պահքի խորհուրդն ընկալեն հոգևոր տեսանկյունիցայլ ոչսննդակարգով»,- ասել է ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագքահանա Մալյանը:

 

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց հերթին մեծ ուրախություն էին պարգևել ներկաներին և իրենց կերպարներով ապահովել էին օրվա տրամադրությունը և իրենց հատուկ հումորով էլ մեկնաբանեցին օրվա խորհուրդը. «Էսօր մենք հավաքվել ենք, որ նշենք Բուն Բարեկենդանի տոնը: Ուրեմն էս բնությունը, չգիտենք՝ ինչի, ձմեռվա ընթացքում քուն է մտնում, որովհետև հենց գարունը բացվում է, ինքը պետք է վերակենդանա: Հայերը որոշել են այդ ամենը մի քիչ արագացնեն, ուրախացնեն ու զվարճացնեն մեր բնությանը: Դրա համար պարերով, երգով դոփում են հատակին, որ արթնանա մեր հրաշք բնությունը: Դրա շնորհիվ մենք կունենանք կարտոֆիլ, լոլիկ, ցորեն, խնձոր և այլ համով բաներ: Մաղթում ենք բոլորին գարնան նման ծլել-ծաղկել, զորանալ ու ամենակարևորը՝ մի քիչ մարդ լինենք, մարդիկ»:
Ազգային տոնի վերազարթոնքին էին միացել Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Գարիկ Նազարյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի անդամները, հայաստանյաց բուհերի ուսանողները:

 

«Երևանի քաղաքապետարանն ավանդաբար որպես գործընկեր հանդես է գալիս այս հրաշալիԲուն Բարեկենդանի տոնի կազմակերպման նախաձեռնությանըորովհետև այն իր մեջյուրահատուկ խորհուրդ ունի.իսկապես ժողովրդականժողովրդի կողմից հեղինակածտոնախմբություն էորը օգնում է մարդկանց լինել առավել անկեղծ թե՛ միմյանցթե՛տոնախմբության նկատմամբ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությանմշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, իսկ նրա փոքրիկ աղջիկը, ով աղվեսի դիմակն էր կրում միջոցառմանը, անկեղծացավ. «Իմ հայրը ինձ պատմել է, որ եթե գայլն ու աղվեսը հայկական բնաշխարհում կան, ուրեմն դրանք Բուն Բարեկենդանի սիմվոլներից են»:

 

Նախորդ տարվա նման այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ վարչական շրջաններում նախընթաց շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ուրախ տոնակատարություններ, հանդեսներ, ցուցադրություններ: Դրանք այս տարի ամբողջացան տոնի բուն օրը կազմակերպված տոնախմբության ժամանակ»: 

 

website by Sargssyan