Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կա­ռույ­ցի աշ­խա­տան­քը կհա­մար­վի լի­ա­զո­րու­թյուն­նե­րից դուրս, եթե փոր­ձի ոչ ճիշտ լրատ­վու­թյուն տա­րա­ծել». Սամ­վել Մար­տի­րո­սյան

ИНТЕРВЬЮ

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որը սկսել է կեղծ լուրերի դեմ պայքարել։ Թե որտեղից ուր կհասնեն, դեռ վաղ է կանխատեսելը, բայց որ այն հասցրել է շատերի մոտ զայրույթ ու տարակուսանք առաջացնել, փաստ է: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով կառավարության աշխատակազմի շրջանակներում նոր ձևավորված կենտրոնի գործառույթներին` Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր.

«... ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը դատարան չի, որպեսզի որոշի, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ: Կառավարությունը կարող է անել միայն այն, ինչ բխում է Սահմանադրությունից և օրենքներից: Ավելին՝ խախտվել է նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս ամենին, նշեց, որ ամենակարևորն այն է, թե կենտրոնն ինչ տեղեկություններ է ստուգելու: Ու եթե գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունների նման է աշխատելու, որոնք հիմնականում իրենց վերաբերող տեղեկություններով են զբաղվելու, ապա դա նորմալ է: 

«Գոյություն ունեն տվյալ ժամանակաշրջանին վերաբերող մարտահրավերներ: Այդ նկատառումներից ելնելով` թե՛ Եվրամիությունը, թե՛ Պետդեպարտամենտը նման պետական ծրագրեր իրականացնում են: Այնպես որ, այս տեսանկյունից ամեն ինչ նորմալ է: Իրականում ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այս երկու կառույցների աշխատանքների մեջ: Ի դեպ, այսպես, թե այնպես, այդ գործառույթներն իրականացվում են, պարզապես այդ ամենը կենտրոնացվում է մեկ տեղում: Այլ հարց է, որ այս գործիքը հանկարծ այլ բնույթ չստանա: Կառույցի աշխատանքը կհամարվի լիազորություններից դուրս, եթե փորձի ոչ ճիշտ լրատվություն տարածել: Այդ ամենը թույլ չտալու համար լրագրողների գործն էլ պետք է լինի հետևել, որպեսզի հարթակն իր սահմաններից դուրս չգա և իր լիազորությունների շրջանակներում մնա»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Ի դեպ, ամենաքննարկվող հարցերից է նաև այն, որ փաստորեն այս կառույցը կարող է սկսել աշխատել նույն այն ոճով, ինչ ոճով արդեն 20 տարի աշխատում են գերատեսչությունների լրատվական ծառայությունները: Բոլորին է հայտնի, որ նրանք ամեն կերպ՝ անգամ Պավլիկ Մորոզովի նման պատրաստ են «դոշով» փակել բոլոր սողանցքները, որպեսզի լրագրողները իրենց գերատեսչության սև անկյունների մասին հանկարծ ոչ մի տեղեկություն չունենան ու իրենց վերաբերող քննադատություններ չհրապարակեն: Երկրորդ ամենաքննարկվող հարցը՝ թե արդյո՞ք այսկերպ փորձ է արվում սահմանափակել մամուլի կամ լրագրողների ազատությունները և բազմակարծության դեմ արդյո՞ք նոր ռեպրեսիաներ չեն սկսվելու: Երկու հարցերն էլ իրականությունից են ծնվել. ըստ մեդիափորձագետի, «կեղծ լուրերի դեմ պայքար» ասվածը պետք չէ այլ կերպ հասկանալ, քանի որ կառույցն ընդամենը տարածված լուրը պետք է հերքի և վերջ: Այլ խնդիր այդ կառույցը չունի:

«Փաստերի ստուգման գործառույթն այսօր աշխարհում շատ տարածված պրակտիկա է: Ինչ վերաբերում է ապատեղեկատվություն տարածելուն, ապա դա էլ է բիզնես դարձել, որի դեմ հնարավոր է միայն հրապարակված կեղծ տեղեկությունը փաստերի միջոցով հերքելով պայքարել: Ապատեղեկատվության դեմ պայքարի հաջորդ միջոցը բնակչությանը կրթելն է: Իհարկե, կարելի է ենթադրել, որ սրանով պետությունն ուզում է լրագրողներին գիշերը բռնել և ծեծի ենթարկել, բայց դրա հիմքում որևէ փաստ չկա: Եվ երբ իշխանություններն այսկերպ փորձում են իրենց գործունեությունը թափանցիկ դաշտ բերել, ապա երաշխիքները բավականին շատ են, որ նույն այդ իշխանությունը չի փորձելու ինչ-ինչ ապօրինություններ կատարել: Միակ խնդիրը, որը կարող է լինել, այն է, որ այս կառույցն իր հերթին չդառնա քարոզչական գործիք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Ի՞նչ անել, որպեսզի կառույցը քարոզչական գործիքի չվերածվի հարցին փորձագետը նույն դեղատոմսն է առաջարկում՝ այս անգամ արդեն կառույցի կողմից հրապարակված նյութերը պետք է լրատվամիջոցները ստուգեն: Դա նորմալ պրոցես է և տեղեկատվության հավաստիության փոխադարձ ստուգման մրցակցության ժամանակ երկու կողմերն էլ ավելի զգոն կլինեն, իսկ մթնոլորտն էլ կառողջանա:

«Մեզ մոտ կա զուգահեռ զարգացող մանիպուլ յատիվ բնույթի քարոզչական դաշտ: Եթե նման բան չլիներ, իմ կարծիքով, նման կառույց ստեղծելու անհրաժեշտություն չէր լինի: Բայց հաշվի առնելով ներկայում շրջանառության մեջ գտնվող և գնալով ավելացող ապատեղեկատվությունը՝ այս կառույցի ձևավորումը արդարացված է: Խոսքը միայն ներքին դաշտին վերաբերող ապատեղեկատվության մասին չէ: Չնայած անցած մեկ տարվա ընթացքում հասարակության ուշադրությունն ավելի շատ ներքաղաքական իրադարձությունների վրա էր սևեռված, սակայն գոյություն ունի նաև ադրբեջանական կողմից եկող ապաքարոզչություն: Եվ եթե, Աստված մի արասցե, իրավիճակը սահմանին սրվի, ապա մեզ, անշուշտ, նման գործիքներ հարկավոր կլինեն: Իրականում կան կեղծ լուրեր տարածողներ, որոնք փաստացի մամուլի միջոց չեն համարվում, բայց ուղղորդված քարոզչական գործիքներ են: Դրանք և՛ ներսում են, և՛ դրսում: Ուստի ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերը կօգնեն, որպեսզի ահռելի քանակությամբ պտտվող հակաքարոզչությունը չվերածվի քարոզչության»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Что ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань