Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դա­վադ­րա­պաշ­տու­թյան վտան­գա­վոր սահ­մա­նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մարտի 1-ի կապակցությամբ հանրապետական Արմեն Աշոտյանը հրապարակել էր 2008-ի մարտի 1-ի ուշ երեկոյան ԱԺ-ում կայացած արտահերթ նիստի ընթացքում իր ելույթի տեքստը: Արտառոց որևէ բան տեքստում չկար, որ կարող էր լույս սփռել հայտնի իրադարձությունների վրա: Սակայն հատկանշական է այլ բան. Աշոտյանը հիշատակում է միջազգային դրամաշնորհային կառույցների անուններ, մասնավորապես «Սորոսի» հիմնադրամի անունը՝ նրանց և նմանատիպ այլ կառույցների վերագրելով այդ օրերին տեղի ունեցող իրադարձություններում էական դերակատարություն:

Եղե՞լ է նման դերակատարություն, թե՞ ոչ, այդքան էլ կարևոր չէ: Ինչպես այն ժամանակ, այդպես էլ այսօր, փաստորեն, արտաքին ուժերի դերակատարությունը հայաստանյան դեպքերին բերվում է առաջին պլան, դրանց տրվում է էական դերակատարություն: Կրկնում ենք՝ էական չէ՝ նման դերակատարություն եղել է, թե ոչ: Էականն այլ բան է. փաստացի դավադրություն փնտրելն ու տեղի ունեցողը բացառապես դավադրության արդյունք մեկնաբանելը Հայաստանում յուրատեսակ քաղաքական մտածողության ձև է դարձել:

Դավադրությունների տակ ներկայացվող իրողությունները հաճախ իրատեսական են, բայց իրատեսականությունը չի նշանակում, որ կա ինչ-որ իքս դավադիր պլան, որ մեզանից աննկատ խաղում է առանցքային դերակատարություն: Ավելի ճիշտ կլինի ձևակերպել այսպես՝ դավադիր պլաններ կան ցանկացած դեպքում, բայց՝ ա. դրանք առաջնային դերակատարում չունեն, ավելի շուտ երկրորդական սյուժեներ են, երկրորդական ազդեցությամբ, բ. ինչքան էլ իդեալական գծված լինի այս կամ այն դավադիր պլանը, իրականությանը բախվելիս այն կորցնում է իր ամբողջականությունը:

Քաղաքական պրոցեսները առավելապես իրավիճակային ընթացք ունեն. եթե դրանք հնարավոր լիներ պլանավորել ու իրագործել տանը նստած, ապա քաղաքականությամբ կզբաղվեին քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները: Վերջիններիս դերը պրոցեսներում, սակայն, կարևոր լինելով հանդերձ, առանցքային չէ: 

Առավել բարդանում է վիճակը, երբ տեղի ունեցողը քաղաքական իշխանությունը թե՛ ներկա ժամանակում, թե՛ հետահայաց գնահատում է հենց դավադրության տեսությունների միջոցով: Սա նշանակում է, որ իշխանությունները մի կողմից թերագնահատում են իրավիճակի այլ խորքային պատճառները, մեկ այլ կողմից էլ գերագնահատելով հնարավոր դավադրությունների առկայությունը՝ սխալ են չափում դրանց մասշտաբը, հետևաբար ունակ չեն համարժեք արձագանքել դրանց: Մեծ հաշվով, ինչպե՞ս արձագանքես կամ հակազդես մի բանի, որը համարում ես այնքան հզոր, այնքան անտեսանելի, որ ի վիճակի է իրագործել ցանկացած սցենար: 

Այս իմաստով հարկ է արձանագրել, որ դավադրապաշտությունը թույլերի զբաղմունք է, որովհետև ի սկզբանե բացառում է համարժեք մրցակցության հանգամանքը: Կրկնակի ցավալի է, երբ այդ թուլությունը դառնում է իշխանությունների՝ իրավիճակի գնահատման ցուցիչ:

Նոր իշխանությունները ևս զերծ չեն մնում այս համամոլորակային ու համահայկական դարձած թուլությունից: Հակառակորդների ճամբարը դիտարկելով բացառապես դավադիրների հավաքատեղի՝ նորերը վտանգ ունեն գնալ հների ճանապարհով: Իհարկե, այլ են իրավիճակի ռիսկերը հիմա. դրանք, կարելի է ասել, չկան: Բայց երաշխիք չկա, որ չեն լինի ապագայում: Ուստի հանրային-քաղաքական մտածողությունից դավադրապաշտությունը արմատախիլ անելը դառնում է Հայաստանի քաղաքական կայունության երաշխիք: Ո՞վ կստեղծի այդ երաշխիքը, առայժմ անհայտ է, ինչպես որ անհայտ է՝ կստեղծվի՞ նման երաշխիք, թե՞ ոչ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան