Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գյումրիում, Աշոցքում, Վարդենյաց լեռնանցքում բուք է. Շիրակում ձյուն է տեղում Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է Լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Երևանում և 6 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Դա­վիթ Տո­նո­յա­նի հրա­ժա­րա­կա­նը առա­վել առար­կա­յա­կան է դառ­նում Որոշ իշխանական պատգամավորներին այսօր հատուկ են ակտիվացրել, գցել լրահոս. Արմեն Աշոտյան Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը տեսահոլովակ կունենա Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Երևանի ավտոլվացման կետերից մեկում ծեծի են ենթարկել ԵՊԲՀ դասախոսին Երևանի 41-ամյա բնակչի բաճկոնից թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ազովում կինը հրաշքով է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց (տեսանյութ) Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Ծնողն աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարություն Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է (տեսանյութ) ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Տարածքը տրամադրվել է Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներին. Ճոպանուղու տնօրինություն Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

Մարտի 5-ը պետական, քաղաքական, ռազմական գործիչ, նախկին վարչապետ, պաշտպանության առաջին նախարար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան։ 

Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։

1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Վ.Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակ ձեռք բերելու գործում։ 1991թ. նշանակվելով Հայաստանի պաշտպանության նախարար` նա մեծ ավանդ է ունեցել Հայաստանի պետական շինարարության, ազգային բանակի ստեղծման գործում:

Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝  ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ:

website by Sargssyan