Մակրոնն առաջարկել է ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ, որի մեջ կմտնի Մեծ Բրիտանիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիական մի շարք լրատվամիջոցների սյունակների հրապարակումներում Մակրոնը եվրոպական ընտրությունների նախաշեմին դիմում է Եվրոպայի քաղաքացիներին: Հոդվածը բաժանված է երեք գլխի հետեւյալ ենթավերնագրերով՝ «Պաշտպանել մեր ազատությունը», «Պաշտպանեն մեր մայրցամաքը» եւ «Վերադարձնել առաջընթացի ոգին»:
«Վերջին երկու տարիներին ձեռք է բերվել նշանակալի առաջընթաց, բայց մենք պետք է հստակ ուղղվածություն տանք. պաշտպանության եւ անվտանգության պայմանագիրը պետք է որոշի ՆԱՏՕ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ կապված մեր անհրաժեշտ պարտավորությունները՝ ռազմական ծախսերի մեծացում, փոխադարձ պաշտպանության մասին դրույթի ուժի մեջ մտնել, Անվտանգության եվրոպական խորհուրդ, որը կներառի է Միացյալ Թագավորությունը, մեր հավաքական որոշումները նախապատրաստելու համար»,- գրում է Մակրոնը: