Վախճանվել Է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Քլաուս Քինկելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿյանքի 83-րդ տարում վախճանվել Է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար (1992-1998 թթ.) եւ Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար (1993-1995 թթ.) Քլաուս Քինկելը: Մարտի 5-ին հայտնել Է կուսակցության ներկայիս նախագահ Քրիստիան Լինդները: Քինկելը Հելմուտ Կոլի կառավարությունում արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորել Է 1992-ից մինչեւ 1998 թվականը: 1993 թվականից նա նաեւ եղել Է փոխկանցլեր: Այն ժամանակ նախարարների կաբինետում նրա պաշտոնակիցներն Էին Անգելա Մերկելը եւ Հորսթ Զեեհոֆերը: Մերկելը զբաղեցնում Էր բնապահպանության նախարարության ղեկավարի պաշտոնը, իսկ ՆԳՆ-ի ներկայիս ղեկավարը առողջապահության նախարարն Էր: «Նա մեծ ավանդ Է ներդրել այն բանում, որ վերամիավորված Գերմանիան կարողանա իր տեղը գտնել աշխարհում եւ հաշտ ապրի իր հարեւանների հետ»,-հայտարարել Է ԱԳ ներկայիս ղեկավար Հայկո Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: