Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պա­սի­վու­թյան կոմ­պեն­սա­ցում՝ ներ­քա­ղա­քա­կա­նով.«ուկ­րա­ի­նի­զա­ցի­ա­յի» վտան­գը

ПОЛИТИКА

Այն, որ թավշյա հեղափոխության կազմակերպման, հետհեղափոխական գործընթացների մեջ բավականին ակտիվ դերակատարություն ունեցան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները, փաստ է: Այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել: Բացի այդ, ոչ ոք չի կարող հերքել, որ որոշ, այսպես կոչված, «սորոսական» հ/կ-ների ներկայացուցիչներ բավականին բարձր պաշտոններ ստացան իշխանության մեջ: 

Դիտարկումը քաղաքագետ Գագիկ Համբարյանինն է, որը խոսելով նաև վերջին շրջանում հ/կ-ների շուրջ ծավալվածի մասին՝ ընդգծեց. «Ինչ վերաբերում է նրանց ակտիվությանը, ապա նրանք միշտ են բավականին ակտիվ եղել: Հետհեղափոխական շրջանում նրանց ակտիվությունն էլ ավելի է բարձրացել, որն էլ ինքնըստինքյան քննադատվում, հակադարձվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անկեղծ ասած, ինձ համար սպասելի էր: Իշխանության մեջ գտնվող հ/կ-ների ներկայացուցիչները, որոնք հովանավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, այժմ չեն բարձրաձայնում իրենց տեսակետն արտաքին քաղաքականության առումով. վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո կոնկրետ հայտարարել է, թե որոնք են ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները: Նշել է, որ Հայաստանը շարունակելու է սերտ համագործակցել ՌԴ-ի հետ, և նրա համար առաջնային են նաև ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի հետ հարաբերությունները: Հիմա պատկերացնում եք, չէ՞, որքան տարօրինակ կլինի, որ այդ համապատասխան հիմնադրամները, որոնք ակտիվ ներգրավված են եղել Հայաստանի հեղափոխական գործընթացներում, հայտարարեն, թե համաձայն չեն Ն. Փաշինյանի հետ: Սա դիսոնանս կառաջացնի և, ըստ էության, արտաքին քաղաքականության մասով նրանց հայտնած դիրքորոշումները բավականին պասիվ են: Եվ, ինքնըստինքյան, արտաքին քաղաքականության այդ պասիվությունը ներքաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ են կոմպենսացնում»:

Նա նշեց, որ ասվածի վառ օրինակը տարբեր ոլորտներում առկա գործընթացներն են՝ սկսած կրթությունից, վերջացրած ՏԻՄ-երով: «Ընդհանրապես, կարծում եմ, որ այն, ինչ հիմա է տեղի ունենում մեր ներքաղաքական դաշտում, մեծ վտանգներ է պարունակում: Նույն Նարեկ Մալ յանին աղբամանը գցելու փորձը նորմալ երևույթ չէ, ամեն ինչ կարելի է քաղաքակիրթ ձևով լուծել: Իսկ աղբամանը գցելու մեթոդը նորություն չէ: 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուկրաինացի իշխանավորները նույն կերպ էին վերաբերվում նախկին իշխանությունների հետ: Եվ մենք շատ լավ ենք տեսել, թե Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ. հասարակության բացահայտ պառակտում, ատելություն նախկին ու ներկա իշխանությունների միջև, ինչի հետևանքը մինչև հիմա ակնհայտ է: Կտրականապես դեմ եմ, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի «ուկրաինիզացիա» տեղի ունենա: 

Մենք արտաքին քաղաքական մարտահրավերներ ու խնդիրներ ունենք, և մեզ միայն պակասում էր, որ հասարակությունը սարսափելի պառակտվի, որ հասարակական շերտերը ոչ թե մեկը մյուսին քննադատեն, այլ ատեն իրար: Այդ ամենը շատ մեծ վտանգներ է պարունակում ոչ միայն մեր ներքաղաքական վիճակի, այլև ընդհանրապես մեր պետականության համար: Ամեն ինչ պետք է վերադարձվի կոռեկտության ու քաղաքակրթության հուն: Երկուստեք հարգանք պետք է լինի և վերջ դրվի այս ամենին»,- նշեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը մեկ այլ դիտանկյունից էլ է մեկնաբանում խնդիրը:

«Ինչպես նշեցի, փաստ է, որ համապատասխան հիմնադրամները և դրանք հովանավորող ուժերի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Ոչ ոք չի կարող ժխտել դա նաև այն առումով, որ այդ հ/կ-ների որոշ ներկայացուցիչներ հիմա իշխանության վերնախավում են: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է. իսկ արդյոք նախորդ իշխանություններն այնքան լա՞վ են ղեկավարել երկիրը, որ կրիտիկական, ընդդիմադիր մասսան չէր հավաքվի ու վերջնական չէր տապալի նախորդ իշխանությանը: Նույն նախորդներն իրենց մեջ պետք է փնտրեն ու գտնեն խնդիրը, քանի որ չէր կարող տեղի ունենալ հեղափոխություն, եթե հասարակությունը լավ ապրեր ու անպատժելիություն չտեսներ: Մեղավորը նաև նրանք էին, ովքեր լճացել էին, և որոնք հովանավորում էին անպատժելիությունը, և Ն. Փաշինյանին հաջողվեց իր շուրջը հավաքել այդ կրիտիկական հատվածին և կազմակերպել թավշյա հեղափոխություն»,նշեց Գ. Համբարյանը:

Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ վերոնշյալ իրավիճակից դուրս գալու ամենակարևոր ճանապարհը մեկն է. «Գործող իշխանությունը պետք է վերջապես գործով զբաղվի: 10 ամիս է՝ հասարակությունն անընդհատ կեղծ օրակարգեր, իշխանության և ընդդիմության գզվռտոցներն է տեսնում, և արդյունքն այն է, ինչ ունենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ