Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վի­գեն Ստե­փա­նյան. «Մշա­կույ­թը պետք չէ կա­ռա­վա­րել, մշա­կույ­թին պետք է օգ­նել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մշակույթը պետք չէ կառավարել, մշակույթին պետք է օգնել: Այս համոզմանն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: 

«Պետք է ամեն ինչ անել, որ մշակույթը հնարավորինս զարգանա, տա իր լավագույնը: Մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է մշակույթն իսկապես մշակույթ դարձնելու համար, որովհետև առանց մշակույթի շատ մեծ վտանգների առաջ ենք կանգնելու: Չի կարող չլինել մշակույթ: Հիմա, ըստ իս, մշակութային քաղաքականություն չկա, կան ուղղակի առանձին մարդկանց ճիգերը, գերճիգերը՝ պահպանելու գոնե այն, ինչ ունենք: Մշակույթը փորձում են ղեկավարել, դա ամեՄշակույթը փորձում են ղեկավարել, դա ամենավտանգավորն է: Բայց մշակույթին պետք է պաշտպանել, օգնել: Մշակույթը պետք չէ ղեկավարել, որովհետև յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ, արվեստագետ շատ լավ գիտի իր անելիքը»,-մեզ հետ զրույցում ասաց Վ. Ստեփանյանը:

Նա շեշտեց՝ ընդամենը պետք է մարդկանց հարգել, հրավիրել, խոսել, հանձնաժողովներ կազմել: «Դա անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում հասկանա՝ ի՞նչ քաղաքականություն է վարում հիմա: Պետք է կանչեն ու, օրինակ, ասեն՝ Սունդուկյանի անվան թատրո՛ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրո՛ն, ինչո՞վ է ձեզ պետք օգնել, ի՞նչ է պետք անել, որ դուք էլ ավելի բարձր արդյունքների հասնեք: Նույնը վերաբերում է նաև յուրաքանչյուր մշակութային օջախի, որոնք վաղուց արդեն առանց մշակույթի նախարարության կայացել են, ունեն անուն, ճանաչում»,ասաց նա՝ միաժամանակ կարևորելով օրենսդրական դաշտի անհրաժեշտությունը: 

«Թատրոնի օրենքի անհրաժեշտության մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Այն, որ թատրոնին պետք են ռեֆորմներ, բացահայտ ճշմարտություն է: Թատրոնին պետք է նաև ինչ-որ մի կանոնակարգ՝ օրենքի տեսքով, որ վերջապես մշակույթի մարդն իրեն պաշտպանված զգա, իր հետ կապված բոլոր գործողություններն օրենքի դաշտում լինեն, ըստ որի՝ նա չի մնա ինչ-որ նորելուկ չինովնիկի կամքին ու հույսին, որ ում մտքին ինչ փչեց, մենք էլ ստիպված չլինենք կատարել: Օրենքը շատ բաներից կպաշտպանի, իսկ ռեֆորմներն անհրաժեշտ են թատրոնին առաջ գնալու, բարգավաճելու, վեր բարձրանալու համար: Այդ ամենը անհրաժեշտ է, բայց որքանով ես գիտեմ, մարդկանց ընդհանրապես ոչ կանչել են, ոչ զրուցել: Ինձ ոչ ոք չի զանգել ասել՝ ի՞նչ մտքեր ունես: Համարյա 50 տարի ես թատրոնում եմ, երևի ինչ-որ բան սովորած կլինեմ, չէ՞: Ինչո՞ւ չօգտագործել, եթե իմ մտքերը, իմ փորձը, իմ աշխատանքային գործունեությունը կարող է ի նպաստ լինել հայ թատրոնին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը զուտ կարծիքներ լսելու պատրաստակամության անհրաժեշտության մասին է: «Ես սովետի ժամանակ ապրել եմ, ես այդպիսի կոմերիտմիության քարտուղարներ գիտեի, որոնք ոչ մեկի կարծիքը հաշվի չէին առնում: Կոմերիտմիության սարսափելի հոտ է գալիս այդ ամենից»,-ասաց նա:

Վիգեն Ստեփանյանին մտահոգում է նաև այն մթնոլորտը, որն ընդհանրապես ձևավորվել է սոցցանցերի հայկական տիրույթներում: «Ես Ֆեյսբուք չեմ մտնում միայն այն պատճառով, որ նեգատիվի հերթական դոզան չստանամ: Կարդում ես ու գնալով էլ ավելի ես զզվում, էլ ավելի ես հիասթափվում: Մարդիկ ինչքան մաղձ ունեն, թափում են այդ Ֆեյսբուքի էջերին: Ճիշտ են, սխալ են՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ասեն, թե՝ «էս ինչ լավ ասիր»: Իսկ ի՞նչն է լավ: Բացարձակապես ոչ մի լավ բան չկա: Որքան մենք իրար սևացնենք, ինչքան մենք իրար վարկաբեկենք, այդքան ի վնաս մեզ ենք գործում: Դա է սարսափելին: Հարցը ո՛չ մշակույթն է, ո՛չ բժշկությունը, ո՛չ շինարարությունը: Հարցը Հայաստան երկիրն է: Ե՞րբ պետք է մարդիկ հասկանան, որ ուրիշ մարդ, օրինակ, բրազիլացին չի գալու մեր մեջ ապրի, մեր երկիրը կառուցի, և մենք ենք մեր երկիրը կառուցողը: Իսկ իրար տակ փորելով, իրար վատաբանելով ու իրար ծաղրելով՝ երկիր չենք կարող կառուցել: Հիմա մենք իրար հանդեպ շատ զգույշ ու հոգատար պետք է լինենք: Առանց կուսակցական պատկանելիության, առանց բաժանումների յուրաքանչյուր լավ առաջարկ պետք է ի շահ երկրի օգտագործվի: Սա չենք հասկանում: Ամբողջ ցավը սա է: Մեկին տանում են աղբամանը գցեն, մյուսին այնտեղ, սա այս է արել, նա այն է արել… Արդեն բոլոր չափերն անցնում են մարդիկ, կառուցողական մթնոլորտ չկա: 

Իսկ մենք ներդրումներ ենք սպասում, լավ վերաբերմունք են սպասում: Բայց մենք իրար չենք հարգում, չենք սիրում, ո՞ւր մնաց օտարը գա ու մեզ հարգի»,-եզրափակեց Վ. Ստեփանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հնարավոր են տեղումներ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով