Տաճատ Վարդապետյանը հերքում է նոր ստեղծվող պաշտոնին նշանակվելու լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍփյուռքի նախարարությունը լուծարելուց հետո առաջնային հարց է ծագում, թե ով է լինելու ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպանը: Հիշեցնենք, որ նման պաշտոն ստեղծելու մտադրության մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս տեղեկություններ էին շրջանառվում, թե այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ նախկին պատգամավոր, անցած աշնանը «ժողովրդի կամքին հնազանդ լինելու անհրաժեշտությամբ» ՀՀԿ խմբակցությունը լքած Տաճատ Վարդապետյանը: Երեկ «Փաստ» օրաթերթի թղթակիցը փորձեց պարոն Վարդապետյանից ճշտել, թե որքանով են ճիշտ այդ տեղեկությունները: «Այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև իրականությանը չի համապատասխանում»,ասաց Տաճատ Վարդապետյանն ու մեծագույն արագությամբ անջատեց հեռախոսը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: