Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արյունը միշտ չէ, որ կարմիր է. իսկ ո՞ւմ արյունն է կապույտ կամ թափանցիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Արյունը կարմիր է, քանի որ այն պարունակում է հեմոգլոբին, և այլ կերպ չի լինում: 

Իրականում միշտ չէ այդպես։

Իհարկե, մեծամասամբ կենդանի օրգանիզմների արյունը կարմիր է, բայց կան նաև բացառություններ։ Պարզվում է, որ արյունը կարող է նաև երկնագույն լինել, ինչպես կակղամորթներինը, կամ էլ՝ սպիտակ, ինչպես միջատներինը։ Անգամ այն կարող է լինել սպիտակին մոտ կիսաթափանցիկ, ինչպես սպիտակարյուն կամ սառցային ձկանը։ Իհարկե, կան նաև միջատներ, որոնց արյունը կարմիր է և պարունակում է հեմոգլոբին, բայց հիմնականում միջատների արյունը անգույն կամ թեթև դեղնավուն է և կոչվում է հեմոլիմֆա։ Նրա դերը աղաջրային հավասարակշռության պահպանումն ու նյութերի տեղափոխումն է, բայց ոչ թթվածնի տեղափոխումը։ Թեպետ որոշ խոշոր միջատների հեմոլիմֆայում առկա է լինում լուծված անգույն սպիտակուց՝ հեմոցիանին, որը կապվում է թթվածնի հետ և այն տեղափոխում օրգաններ (այս դեպքում արյունը լինում է երկնագույն)։ Իսկ միջատների շնչառությունը խիստ տարբերվում է այլ կենդանիների շնչառությունից։ Նրանք շնչում են մանր տարածուն խողովակների՝ տրախեաների միջոցով, որոնք ավարտվում են մարմնի արտաքին մակերեսին մանր արտաքին շնչափողիկներով։ Կակղամորթների, օրինակ՝  ութոտնուկի արյունը երկնագույն է, և այստեղ ևս գործում է նույն մեխանիզմը, ինչ երկնագույն արյուն ունեցող որոշ միջատների դեպքում. նրանց մոտ թթվածինը տեղափոխում է ոչ թե երկաթ պարունակող հեմոգլոբինը (արդյունքում՝ կարմիր արյուն), այլ պղինձ պարունակող հեմոցիանինը (արդյունքում՝ երկնագույն արյուն)։

Ինչպես նշվեց, Սպիտակարյուն կամ Սառցային ձկան արյունը կիսաթափանցիկ է։ Հարց է ծագում, թե, օրինակ, ինչպես է այդ դեպքում շնչում Սպիտակարյուն ձուկը, եթե պարզ է, որ նրա արյունը հեմոգլոբին չի պարունակում։ Այստեղ ձկանն օգնում է ֆիզիկայի օրենքը։ Այս ձուկը ապրում է սառը ջրերում, իսկ ինչպես հայտնի է, սառը ջուրը ավելի շատ է պարունակում լուծված թթվածին, քան տաք ջուրը։ Արդյունքում այդ սառցասեր ձուկը օգտվում է դրանից։ Լրիվ բացառելով խռիկների աշխատանքը՝ նրա համար թթվածնի ձեռքբերման աղբյուր է հանդիսանում մաշկային շնչառությունը։ Արդյունքում ձևափոխվել է նաև արյունատար համակարգը. նրա մաշկի մակերևույթի մազանոթները խտացած են և շատ, սիրտը եռակի մեծ է այլ ձկների սրտի համեմատ, արյունը իրենից ներկայացնում է թեթև դեղնավուն պլազմայի խառնուրդ՝ առանց էրիտրոցիտների և հեմոգլոբինի, իսկ արյան շրջանառությունը այնքան ակտիվացած է, որ կարիք չկա հեմոգլոբինի։ Ընդհանրապես, սպիտակարյուն ձկները կազմում են առանձին ընտանիք և այդպես էլ կոչվում են՝ սպիտակարյուն ձկների ընտանիք։ Սրանք հիմնականում հանդիպում են Անտարկտիկայի, Արկտիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային ջրերում։ Ի դեպ, կապված իրենց յուրահատուկ շնչառության հետ՝ այս ձկները «շնչահեղձ» են լինում, եթե ջրի ջերմաստիճանը բարձրանում է 4 աստիճանից ըստ Ցելսիուսի։

Սառցային ձուկը թանկարժեք արդյունաբերական ձուկ է։ Սրա միսը պարունակում է ավելի շատ կալիում, ֆտոր և այլ միկրոէլեմենտներ։ Այս ձկան ամենակարևոր հատկությունն այն է, որ նրանից ընդհանրապես ձկան հոտ չի գալիս։ Սա կարող են օգտագործել այն մարդիկ, որոնք տանել չեն կարողանում ձկան հոտը։ Ընդ որում, այս ձկան միսը նաև յուղոտ չէ և ունի ցածր կալորիականություն։ Ճապոնիայում այս ձուկը հում են ուտում։ Քանի որ սառցային ձուկը ապրում է էկոլոգիապես ամենամաքուր տարածքներում, նրան կարելի է համարել ամենամաքուր ձկներից մեկը, քանի որ նա չի պարունակում որևէ տոքսին։ Հետաքրքիրն այն է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ձկնարդյունաբերությունը այս ձկներին դասում էր ոչ արժեքավոր ձկների գնային շարքում, այսինքն՝ ամենաէժան ձուկն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ