Տան արևադարձային անկյունը. ինչպես կարելի է տնային պայմաններում անանաս աճեցնել
ԼԱՅՖԱնանասը աշխարհի ամենաարտասովոր և սիրված էկզոտիկ մրգերից է։ Այն կարելի է աճեցնել ոչ միայն հատուկ վերահսկվող պայմաններում, այլև բնակարանում։
EnterTrain-ը ձեզ ուղեցույց է ներկայացնում, թե ինչպես է կարելի տանը արևադարձային անկյուն ստեղծել։ Մի քիչ համբերություն և ձեր պատուհանագոգին այս հրաշք պտուղը կհայտնվի։
1. Ընտրեք թարմ անանաս՝ հյութեղ և կանաչ տերևներով։ Կեղևը պետք է պինդ լինի, ոսկեգույն–շագանակագույն և առանց վնասվածքների։
2. Վերևի մասը կտրեք և ներքևի տերևները հեռացրեք։ Փափուկ մասը հեռացրեք առանց կեղևը վնասելու։
3. Վերևի հատվածը շուռ տվեք և թողեք մի քիչ չորանա։ Կտրած մասը և տերևների կտրած հատվածը կչորանան մեկ շաբաթից։
4. Այնուհետև վերևի հատվածը տեղավորեք ջրով բաժակի մեջ։ Այն պետք է արմատակալի։ ջուրը փոխեք ամեն երկու օրը մեկ, որպեսզի այն չպղտորվի։
5. Այնուհետև արմատակալած գլուխը տեղադրեք փափուկ հողով ծաղկամանի մեջ։ Ծաղկամանը պետք է մոտ 15 սմ բարձրություն ունենա։ Հետևեք, որ հողը չընկնի տերևների վրա և սածիլի կողքերով սեղմեք։
6. Սածիլը պետք է պահեք տաք և լուսավոր տեղում։ Հողը պետք է մի թեթև խոնավ լինի, բայց ոչ մի դեպքում չլինի թաց։
7. Ջրեք շաբաթը մեկ անգամ։
8. Պարարտացրեք ամիսը մեկ անգամ։
9. Սպասեք ծաղկելուն։ Կարմիր կոն կհայտնվի, որին կհետևեն կապույտ ծաղիկները։ Ծաղկելուց մինչև պտղի հասունանալը վեց ամիս է տևում։
Այս բույսը ձեր բնակարանի օրիգինալ զարդը կդառնա և արև կավելացնի ձեր տանը։