Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները:

Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Մինչ այդ, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ:

Նշենք, որ Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ արդեն սկսել են մարզուներն ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին է նախապատրաստվում նաև Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

ԱՄՆ-ում հայ բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:

website by Sargssyan