«Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ». Վեբեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական ընտրություններում Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի նախագահի գլխավոր թեկնածու Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ, տեղեկացնում է MIGnews-ը։
Նա հավելել է, որ պատրաստվում է դադարեցնել անդամակցության բանակցությունները, եթե դառնա Եվրահանձնաժողովի նախագահ։ Թուրքիան հայտարարում է, որ ԵՄ-ին անդամությունն իր գլխավոր ռազմավարական նպատակներից մեկն է, թեեւ անդամակցության բանակցությունները, որոնք պաշտոնապես սկսվել են 2004 թվականին, փակուղի են մտել եւ ձգձգվում են երկար տարիներ։
«Բայց եթե ես դառնամ Հանձնաժողովի նախագահ, ես կհանձնարարեմ Բրյուսելի գրասենյակներին դադարեցնել Եվրոպական միություն մտնելու մասին բանակցությունները Թուրքիայի հետ։ Թուրքիան չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ, եկեք պարզաբանենք սա»,- հավելել է Վեբերը։
Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու խնդիրները կապված են մուսուլմանների հանդեպ նախապաշարմունքների հետ։