ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վել է. ան­կում, ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 27.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չեղարկիր․ Շարմազանով ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման կարգը Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի վե­րագտ­նու­մը «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել» Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից

Հախվերդյանի սինդրոմ. ինքներս մեզ դրել ենք փակ ցիկլի մեջ և անհույս պտտվում ենք այդ ցիկլում

Ռուբեն Հախվերդյանի՝ օրերս արտահայտած խնդրահարույց մտքերը արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկումների առիթ են դարձել: Տպավորություն կա, թե հայաստանյան հասարակությունը նոր է բացահայտել Ռուբեն Հախվերդյան հասարակական գործչին: Որպես երգահան՝ Հախվերդյանը բացահայտված է վաղուց և բացահայտված է բացառապես դրական երանգներով: Սակայն նրա հասարակական ու քաղաքական թեմաներով արտահայտությունները մշտապես խնդրահարույց են եղել, ու սա առաջին դեպքը չէ:

Խնդիրը, սակայն, ոչ թե նրա արտահայտած մտքերի հանդեպ արդարացի քննադատություններն են, այլ այն, որ այդ քննադատության ալիքի տակ անտեսվում է նաև Հախվերդյան երգիչ-երգահանը: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա մշակութային ժառանգությունը ևս դրվում է կասկածի տակ: Հաճախ էլ զարմանքով լցված ձևակերպումներ են հնչում առ այն, թե ինչպես կարող է նման տաղանդավոր երգահանը նման վատ ձևակերպումներ տալ այս կամ այն հարցի շուրջ:

Հախվերդյանով, սակայն , այս խնդիրը չի սահմանափակվում: Կա առավել խորքային շերտ: Հայաստանյան հասարակությունն ինքն իր համար հորինել է մտավորականի իդեալական կերպար և այդ կերպարից շեղվողներին հաճախ գամում է անարգանքի սյունին: Լավ երգահանին վերագրում է ավելին, քան երգն է, լավ ճարտարապետին՝ ավել ին, քան ճարտարապետությունն է: Տաղանդավոր մարդկանց մեջ փորձ է արվում տեսնել ավելին, քան եղած տաղանդը: Եթե, օրինակ, Հախվերդյանի մեջ չտեսնեինք մտավորականի, խոսք ասողի, քաղաքական կարծիք հայտնողի, այլ միայն երգահանի, գուցե ինքն էլ չդիրքավորվեր թվարկված կլիշեների ներքո ու մնար որպես երգահան:

Ընդհանրապես, կարիք կա հստակեցնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները, նվազեցնել հերոսներ փնտրելու մոլուցքը, որ հետո նաև մեծ չլինի հիասթափությունը: Այլապես տպավորություն կա, որ ինքներս մեզ դրել ենք փակ ցիկլի մեջ և անհույս պտտվում ենք այդ ցիկլում: Ակնկալիքներ ենք ունենում, այնուհետ հիասթափվում և այդպես շարունակ:

website by Sargssyan