Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հան­րա­յին դժգո­հու­թյու­նը Հա­յաս­տա­նում կրի­տի­կա­կան այն կե­տին չի հա­սել, որ կա­րե­լի լի­նի խո­սել հնա­րա­վոր ֆորս-մա­ժո­րա­յին սցե­նար­նե­րի մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արել է մի շարք արձանագրումներ, որոնք էականորեն փոխում են նրա նախկին հռետորաբանությունը և գծում նոր մարտավարական սահմաններ: Հետհեղափոխական իրավիճակում հայտնվելով մեղադրյալի աթոռին՝ Քոչարյանի գնահատականները մոտավորապես նույնն էին, սակայն տարբեր էր դրանց ինտոնացիան ու շեշտադրումը: Այժմ Քոչարյանը իր՝ իշխանության հակառակորդի կերպարը կառուցում է երեք ուղղություններով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հանրային քննարկումներում առկա մի շարք սյուժեներից Քոչարյանը փոխառում է նրանք, որոնք, ըստ իրեն, առավել արդյունավետ կլինեն իշխանության դեմ գործելու և խոսելու համար: Քոչարյանը նախ դիրքավորվում է որպես նոր իշխանությունների քաղաքականությունից Արցախը պաշտպանող քաղաքական գործիչ: Այնուհետ Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին, ինչպես նաև ՀՀՇ-ին ու ՔՊ-ին նույնացնում է: Վերջում էլ հղում է անում Հայաստանում ակտիվ շրջանառվող «սորոսական» ձևակերպմանը: Ասել է թե, կիրառվում է ակտիվ շրջանառվող միանգամից երեք սյուժե:

Քոչարյանն այս օրակարգերի հեղինակը չէ: Կարելի է ասել, որ այս օրակարգերը ձևավորվել են իրենք իրենց՝ իշխանության դեմ առայժմ չկազմակերպված պայքարի շրջանակներում: Այս երեք սյուժեներն, իհարկե, չեն ներկայացնում ամբողջ պատկերը, բայց հեշտորեն առանձնանում են որպես ուղղոթյուններ: Երեքն էլ, ըստ էության, առավելապես դավադրապաշտական տրամաբանության մեջ են գործում և, ըստ այդմ, ունեն որոշակի շրջանառություն հասարակության՝ իշխանություններից դժգոհ շերտերում:

Եթե այս սյուժեները պահանջարկ ունեն, ապա առաջին հայացքից նորմալ է, որ Քոչարյանը կամ մեկ այլ ոք, ով իրեն տեսնում է ընդդիմության դաշտում, դրանք փոխառի: Սակայն մի բան է, երբ այս սյուժեները առաջ են տանում մարդիկ, որոնց քաղաքական կարգավիճակն առավել մարգինալ է, մեկ այլ բան է, երբ դա անում է երկրորդ նախագահն ու իշխանությանը ձեռնոց նետող քաղաքական լուրջ կենսագրությամբ մեկը:

Սա նշանակում է իր հերթին, որ դավադրապաշտական սյուժեների հանդեպ հակվածությունը Հայաստանում գերիշխող է եղել նույնիսկ իշխանական շրջանակներում, այն դեպքում, երբ առավել քան այլ ոք, իշխանությունը ունի երկրում տիրող իրավիճակի օպերատիվ պատկերը, ու այդ պատկերն իր նյութական, շոշափելի բովանդակությամբ տեսական դավադրությունների տեղիք չի թողնում: Երկրորդ՝ սա նշանակում է, որ առայժմ իշխանության դեմ լայն կոնսոլիդացիայի համար Քոչարյանը չունի ամբողջապես բավարար քաղաքական ասելիք, քանի որ ոչ միայն փոխառում է այդ ասելիքը հանրային ինչ-որ շրջանակներից, այլ փոխառում է այդ շրջանակների ասելիքի առավել ընդգծված դավադրապաշտական երանգները: Այնինչ, քաղաքական ընդդիմախոսությունն ու ընդդիմադիր պայքարը, հատկապես պաշտոնաթող նախագահի դեպքում, պետք է ենթադրեր խիստ ռացիոնալ խոսք, ինչպես նաև հանրությանը սեփական բովանդակությունը հրամցնելու ունակություն, ոչ թե հակառակը:

Մոտավորապես կարելի է հասկանալ, թե ինչու է որոշ շրջանակների դավադրության տեսությունների գեներացումը թվում հրապուրիչ: Նրանք համոզված են, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդ տեսությունների հիման վրա: Նմանատիպ դավադրություններ ու միֆեր, անշուշտ, գեներացվել են նաև նախկինում: Ալեքսանդր Սարգսյանի կասկածելի ու այդպես էլ չբացահայտվող գործունեության միֆը դրանցից մեկն էր: Բայց այդ դավադրապաշտական տեսությունները սեղանի աղն էին, ոչ թե սեղանն ինքնին: Հանրային դժգոհությունը կուտակվում էր ոչ թե այդ միֆերի միջոցով, այլ երկրի իրական տնտեսական-քաղաքական վիճակի, այդ միֆերն ընդամենը այդ դժգոհությունը բարձրաձայնող խողովակներ ու տեխնոլոգիաներ էին: Հանրային դժգոհությունը գոնե առայժմ Հայաստանում կրիտիկական այն կետին չի հասել, որ կարելի լինի խոսել հնարավոր ֆորս-մաժորային սցենարների մասին: Ներկա պահին իշխանության դեմ պայքարի միակ իրատեսական սցենարը երկարատև պրոցեսի պատրաստվելն է՝ երկարատև ու հեռանկարային ասելիքով

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք