Քունջութի յուղ՝ անգին դեղամիջոց
ԼԱՅՖՔունջութի յուղը բավականին շատ բուժիչ հատկություններ ունի:այն վերջին տարիներին օգտագործվում է շատ երկրներում՝որպես արժեքավոր սնունդ և ժողովրդական բժշկության միջոց:
Քունջութի յուղով բուժում
Մրսածություն
Տաքացնել յուղը ջրային գոլորշու վրա մինչև 36-38°C,քնելուց առաջ քսել այն կրծքավանդակին,կտորով ծածկել:
Գաստրիտ
Պետք է ընդունել օրական 1-3 անգամ 0,5-1ճ.գ. քունջութի յուղ:
Փորկապություն
Ընդունել 0.5-1 ճ.գ. քունջութի յուղ:Ծանր դեպքերում կարելի է մեծացնել չափաբաժինը:
Աղիքային խնդիր
Քսել մի փոքր քանակությամբ յուղ որովայնի շրջանում:
Ականջի բորբոքում
Կաթեցնել մի քանի կաթիլ քունջութի յուղ,սակայն նախօրոք այն տաքացնել գոլորշու վրա:
Լնդերի ամրացում և կարիեսի կանխարգելում
Օրական 10 րոպե բերանում պահել 1/2 գդալ քունջութի յուղ,հետո բերանը ողողել տաք աղաջրով:
Կալցիումի պակաս
Ընդունել օրական 1ճ.գ. քունջութի յուղ:
Ասթմա
Ամեն օր ընդունել 1ճ.գ. քունջութի յուղ:
Անքնություն
Քնելուց առաջ տաք թունջութի յուղը քսել գլխամաշկին և ոտքերի տակ,հատկապես մատներին:
Դիմակ՝ մաշկի և դեմքի համար
Քսել այն մաշկի վրա և 30 րոպե տարածել անձեռոցիկով:
Դիմահարդարումը հանելու համար
Բամբակը թաթախել քունջութի յուղի մեջ,թեթև հպումով մաքրել դեմքի և աչքերի շպարը:
Մազերի խնամք
Քսել գլխամաշկին,լավ մերսել,լվանալ տաք ջրով 30 րոպե անց:Դրանից հետո լվանալ մազերը շամպունով: