ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). ՊՊԾ գուն­դը գրավ­վել է «Սաս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու Ոստիկանները Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել Նոր բացահայտում՝ քաղավիացիայի ոլորտում. օդանավի գնից 7 անգամ ավելի է ծախսվել վարձակալության համար ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ոստիկանապետն ու մահացածների հարազատները «Բետիսից» ՊՍԺ վերադարձած Խեսեի նոր ընկերուհին՝ «կատալոնական Բարբին» (ֆոտո) Lողացել եմ Սեւանի այն հատվածում, որտեղ չկան ջրիմուռներ, տեսնում եք, ինձ ոչինչ չի եղել. Գաբրիելյան Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակի երկրորդ տեղից ներքեւում է հայտնվել Կրասնոդարում ողբերգական վթարի հետեւանքով մահացած հայ ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Քննարկում ԱԺ-ում՝ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով

Երևանը ներառվել է ստարտափների զարգացման համար լավագույն քաղաքների ցուցակում

Բիզնես առաջնորդները Հայաստանը սկսել են ճանաչել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների կենտրոն, որի շնորհիվ Հայաստանում արագորեն աճում է ստարտափների մշակույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ստարտափների և ինովացիոն նորույթների մասնագիտացած դանիական Valuer հարթակը: Այն կազմել է ողջ աշխարհում ամենահաջողակ ստարտափներ ունեցող 25 քաղաքների ցուցակ, որտեղ Երևանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: «Երկրում, որն իրեն անվանում է «Սիլիկոնյան լեռներ», ծրագրային ապահովման ոլորտում մասնագիտացած ստարտափների թիվը 2015-2017 թվականների ընթացքում չորս անգամ աճել է՝ հասնելով մոտ 280-ի: Կառավարությունն օրենսդրական կարգավորումներով նպաստում է այս շուկայի հետագա աճին՝ ստարտափների համար առաջարկելով 5 տարով հարկերից ազատում և Երևանում ստեղծելով  երկու ազատ տնտեսական գոտի, որտեղ տեխնոլոգիական ստարտափները կարող են գործել առանց ԱԱՀ, տարածքի, եկամտահարկեր վճարելու կամ արտահանման մաքսատուրքի»,- նշում է Valuer-ը՝ ընդգծելով, որ Հայաստանում արվող այս բարեփոխումների շնորհիվ տեխնոլոգիական ինդուստրիան տարեկան 20 տոկոսանոց աճ է գրանցում, ինչը մեծ թիվ է Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի համեմատությամբ: Valuer-ը գրում է նաև Հայաստանում խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից կրթական ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նշելով, որ այս բոլոր ցուցանիշների շնորհիվ Երևանում ստարտափների մշակույթը շարունակելու է զարգանալ: Valuer-ի ցուցակի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրել են Վարշավան (Լեհաստան), Թալինը (Էստոնիա), Լյուբլյանան (Սլովենիա), Պորտլանդը (ԱՄՆ) և Ռիգան (Լատվիա): Ավելի վաղ ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում Երևանը ներառել էր բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը:


website by Sargssyan