Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քո­չա­րյան-Սարգ­սյան.լուռ հա­կա­մար­տու­թյուն՝ նույ­նիսկ հի­մա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն օրերս Արցախում էր և մասնակցում էր Վազգեն Սարգսյանի 60-ամյակի միջոցառումներին: Հատկանշական է, որ Սարգսյանի՝ հանրության աչքերին հայտնվելու փաստն արձանագրվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո: Հարցազրույցում մասնավորապես Քոչարյանը փորձում է հանդես գալ որպես Արցախի քաղաքական երաշխավոր: Դրան հետևում է Սարգսյանի այցն Արցախ, որտեղ նա առաջին պլանում է: Սա գուցե կարելի է համարել պատահականություն: Սակայն նման պատահականությունները չափից շատ են: 

Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Քոչարյանն արդեն ներգրավվել էր որպես մեղադրյալ, Հայաստանում էր ու ակտիվ կուլիսային պրոցեսներով էր զբաղված, տպավորություն կար, թե նրան հաջողվել է իր շուրջը կոնսոլիդացնել նախկին քաղաքական և տնտեսական վերնախավը, այդ թվում՝ դրա առանցքներից մեկը՝ ՀՀԿ-ն՝ իր խորհրդարանական խմբակցությամբ: Հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերը, սակայն, ավարտվեցին այդ կոնսոլիդացիայի վախճանով: Դրանում մեծ դեր ունեցավ ոչ միայն խորհրդարանի մերձակայքում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, այլև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀՀԿ նիստ արեց, ինչից հետո որոշում կայացվեց մասնակցել ընտրություններին: Ասել է թե, ֆորս մաժորային տարբերակը բացառվեց, ու ՀՀԿ-ն որոշեց պայքարել գրված խաղի կանոններով, որոնցով ակնհայտորեն ուներ քիչ շանսեր: Արդյունքում, սակայն, ստացվեց այնպես, որ արդեն կազմաքանդված ու ընտրություններում ձախողված ՀՀԿ-ն չհայտնվեց Քոչարյանի կողքին կամ տրամադրության տակ: Հիմա դրա կարիքը այլևս չկա, այդ կարիքը չի զգում նաև Քոչարյանը:

Քոչարյան-Սարգսյան զույգի գործունեությունը ավանդաբար ներկայացվում էր որպես համերաշխ տանդեմ: Այդպիսին էր ընկալումը 2008-ից առաջ ու հատկապես հետո: Բնականաբար, իշխանության լինելով միևնույն ընթացքում և միևնույն տեղում՝ նրանք շատ հարցերում համերաշխ են եղել: Բայց դեռևս 2007թ. Խորհրդարանական ընտրություններից սկսած՝ այդ համերաշխությունն իր տեղը զիջել է քաղաքական շահերին: Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին Քոչարյանն ակտիվորեն, թեկուզև կուլիսներում, բայց ներգրավված էր ընդդիմադիր տրամադրությունների ակտիվացման գործում: 

Հետհեղափոխական առաջին ամիսներին նա մի քանի հարցազրույցներով նույնիսկ ողջունեց թավշյա հեղափոխության հանգամանքը՝ այն համարելով արդարացի: Քոչարյանին, պարզապես, զայրացրել էր այն, որ Փաշինյանն է դարձել այդ արդարացի պրոցեսի հետևանքով դափնիների տերը: Սրանով ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում այն լուռ հակամարտությունը, որի մասին խոսում ենք:

Այդ հակամարտությունը, սակայն, երբեք ուղղակի բնույթ չի ստացել: Թերևս անցած ճանապարհը, հին ընկերությունը թույլ չեն տվել, որպեսզի այդ հակամարտությունը կուլիսներից, տողատակերից դուրս գա հրապարակային մակարդակ, այդ իսկ պատճառով այդ կոնֆլիկտը մնացել է աննկատ: Ուշադիր աչքը, սակայն, միանգամից կնկատի, որ նույնիսկ հիմա այդ հակադրությունը կա: 

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը փորձում է խոչընդոտել Քոչարյանին, որովհետև ինքը ունի վերադառնալու հույսեր: Թե՞ Քոչարյանը չի գնում Սարգսյանի հետ հաշտեցման, որովհետև գտնում է, որ կառավարման տասը տարիներին չի գնահատվել ըստ արժանվույն: Կա՞ այս ամենի տակ քաղաքական հաշվարկ, թե՞ պարզապես ինչ-որ պահից սառած հարաբերություններն այլևս վերականգնել չի ստացվում: Հարցերը շատ են ու կախված են օդում: Ակնհայտ է, սակայն, որ այս պահին ոչ միայն չկա Քոչարյան-Սարգսյան տանդեմ, այլ նույնիսկ կա որոշակի հակադրություն, որն անշուշտ ձեռնտու է ներկա իշխանություններին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին