Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախաձեռնության հետևում թաքնված է Երևանի քաղաքականությունը ուղղորդելու Բրյուսելի ծրագիրը

МЕЖДУНАРОДНОЕ

russian.rt.com-ը «Ձեռնասուն կառավարում. Եվրամիությունը փող է տրամադրել Հայաստանի պետական ծառայողների պատրաստման համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրախորհրդում մտադիր են ֆինանսական հատկացում կատարել Հայաստանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար: Ինչպես նշված է մրցույթի հայտարարությունում, նախագիծն ուղղված է «Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարության ամրապնդմանը»: Փորձագետների կարծիքով, այս նախաձեռնության հետևում թաքնված է Երևանի քաղաքականությունը ուղղորդելու Բրյուսելի ծրագիրը, քանի որ ներկայումս Հայաստանի իշխանությունները ձգտում են հավասարակշռություն և լավ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բրյուսելի հետ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ գործընկերների հետ: Երևանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությունը ներկայումս փնտրում է կապալառուների, որոնք տեղի իշխանություններին խորհրդատվություն կտան քաղաքական և իրավական հարցերով, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների դասընթացներ կանցկացնեն: Ինչպես նշված է մրցութային հայտարարությունում, ծրագիրը նախատեսում է իրականացնել «Հայաստանում դեմոկրատական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում»: Ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպայի խորհուրդը նախատեսում է ընդգրկել մինչև 30 կապալառուների, որոնք պետք է ունենան ժողովրդավարական պետության և կառավարման հիմունքների գիտելիքների և փորձի բավարար մակարդակ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 1,5 մլն եվրո: Ծրագրի կոնկրետ նպատակն է՝ եվրոպական չափանիշների հիման վրա Հայաստանում իրավական դաշտը ամրապնդելով՝ նպաստել տեղական ժողովրդավարության կայացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կարողությունների զարգացմանը, տեղական մակարդակում պատասխանատվության խթանմանը և կայուն արդյունքների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել պետական և համայնքային մակարդակներում լավ կառավարման սկզբունքների պահպանմանը: Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, որ Բրյուսելը մտադիր է մեծացնել Երևանի ֆինանսական օժանդակությունը՝ որպես պարգև ժողովրդավարության զարգացման հաջողության համար: Ըստ նրա, իրենք ունեն հատուկ բյուջետային գիծ, որն օգտագործվում է ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության հաստատման առաջընթացին նպաստելու համար: Բացի այդ, անցյալ տարի հայտնի դարձավ, որ Եվրամիությունը նախատեսում է 2017-ից մինչև 2021 թվականը 160 մլն եվրոյից ավելի ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին: ԵԽ-ի այս նախագծով փորձ է արվում ուղղորդել Հայաստանի քաղաքական ընթացքը դեպի Եվրոպա: Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևի, նման նախաձեռնությունների օգնությամբ Բրյուսելը մտադիր է ազդել Երևանի վրա, առաջին հերթին առաջնորդվում է իր երկրի ազգային շահերով, հետևաբար, նման ծրագիրը Հայաստանի քաղաքականության վրա ազդելու համար ներքին գործերին միջամտության գործիք է: Նա հիշեցրել է, որ չնայած Եվրոպայից ֆինանսական օգնությանը, այս պահին Երևանը գործընկերություն չի փնտրում միայն Բրյուսելի հետ, և փորձում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել ԵԱՏՄ իր գործընկերների հետ: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իրենց աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքները, միջմշակութային հաղորդակցությամբ մարդկային ռեսուրսները և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հիմքն են, և Հայաստանը պատրաստ է դառնալ կամուրջ, որը կապում է ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, եթե դա ընդունելի է երկու կողմերի համար էլ:

ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ փորձում է մասնակցել նախկին ԽՍՀՄ երկրներում պաշտոնյաների վերապատրաստմանը:

Օրինակ, 2017 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Բրյուսելը ուկրաինական քաղաքացիական ծառայողների օտար լեզուներով վերապատրաստման համար հատկացրել էր 1.2 մլն եվրո: Եվրոպան նաև նախատեսում է ծախսել 2.8 միլիոն եվրո Մոլդովայում պետական մարմինների կառուցվածքի փոփոխման և երկրի տարածքային բաժանման բարեփոխումներին աջակցելու համար: Ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի նախագահ Դմիտրի Աբզալովը կարծում է, որ Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կապված է երկրի աշխարհաքաղաքական դիրքի հետ, կարևոր է, որ Հայաստանը դառնա Եվրոպայի ռազմավարական գործընկեր, որն էլ կամրապնդի նրա դիրքերը Հարավային Կովկասում, ավելին, Բրյուսելը մտահոգված է Մոսկվայի հետ Երևանի համագործակցությամբ, այդ թվում` զենքի գնման հարցերում: Անցյալ տարի տեղի ունեցած ամենամյա ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենալուրջ դաշնակիցը, և հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Իր հերթին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ իր դժվարին ժամանակներում Հայաստանը զգացել է Ռուսաստանի աջակցությունը և պետք է շարունակի խորը և բարիդրացիական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ, բայց նաև պետք է խորացնել կապերը Եվրամիության, Չինաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ:

Կամո Խաչիկյան

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США