Գրենլանդիայի սառույցների հալվելը կարող է հանգեցնել ծովի մակարդակի աղետալի բարձրացման․ գիտնականներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի գիտնականները, GEOMAR կենտրոնի օվկիանոսագետները եկել են այն եզրակացության, որ Գրենլանդիայում անձրեւը դարձել է տեղումների ամենահաճախակի տեսակը եւ հանգեցնում է սառույցների հալմանը՝ գրում է BBC News-ը։
Գիտնականները ասում են,թե իրենք զարմացել էին հայտնաբերելով, որ անձրեւը տեղում է նույնիսկ արկտիկական ձմռան պայմաններում։
Սովորաբար ձմռանը Գրենլանդիայում տեղումները ձյան տեսքով են լինում, այդ կերպ փոխհատուցելով ամառային անձրեւների արդյունքում սառույցների հալվելը։
Գիտնականները վերջին շրջանում անձրեւների հաճախականությունը համեմատել են նախկին ցուցանիշների հետ եւ եզրակացրել, որ տեղումների այդ տեսակի քանակը զգալիորեն շատացել է 2012-ից սկսած։ Եւ եթե 1979-2012թթ․ գրանցվել է անձրեւների 300 դեպք, դրանք տեղացել են հիմնականում ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրո է եղել։
Սակայն այժմ ավելի հաճախ է ձմռանը անձրեւ գալիս։ Իհարկե, նշում են գիտնականները, ձմռան անձրեւները նույնպես սառույցի են վերածվում, սակայն դրանք անշրջելիորեն փոխում են սառցե ծածկույթի կառուցվածքը՝ դրա հալման պատճառ դառնալով։