ԼՂ հիմնահարցի ճակատում նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական. Միհրան Հակոբյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը՝ արձանագրելով, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների մեր համար բարենպաստ քաղաքական կապիտալիզացիան այլևս գոյություն չունի:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արցախյան հիմնահարցի ճակատում պետական հեղաշրջմանը հաջորդած շուրջ 10 ամիսների ընթացքում նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, փաստացի, նշանակում է.
1. Բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու բանակցություններին:
2. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն առոչինչ են հայտարարված:
Այսինքն, 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների մեր համար բարենպաստ քաղաքական կապիտալիզացիան այլևս գոյություն չունի:
Ըստ էության, իշխանությունը բանակցություններն ու հիմնահարցի շուրջ միջազգային կոնյուկտուրան անբարենպաստ հուն է տեղափոխել: Լրջանալու պահն է: Հուսանք, սխալները շտկելու հնարավորություններ կան դեռ»: