Գերմանիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ՊՆ-ին հայ խաղաղապահների աշխատանքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս անգամ ծրագրում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ավելի շատ ներկայացուցիչներ են ընդգրկված եւ դա բավականին կարեւոր է: Մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը:
Դեսպանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ՊՆ-ին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում հայ զինվորականների մասնակցության համար:
.Սակայն դիվանագետը դժգոհեց, որ հայ հասարակության շատ փոքր մասն է տեղեկացված Դաշինքի գործունեության մասին:«Ցավոք, ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել եւ այն հիմնականում ձեւավորվել է հասարակության հետ շփումների արդյունքում: Հայաստանում ՆԱՏՕ դաշինքը հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակին: Հետեւաբար այս շաբաթ կարեւոր են ոչ միայն մասնագետների եւ փորձագետների միջեւ քննարկումները, այլեւ հասարակության ամենալայն շերտերի ներգրավումը», - ընդգծեց Կիսլերը: