Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ձգտումը գովելի է, ուղղակի բոլորին օգնելը դժվար է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ պետությունը հոգալու է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծախսերի  մի մասը և վերացնելու է քաղցկեղի վիրահատությունների համավճարները: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «Միգուցե առաջին հայացքից ականջահաճո է թվում քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար կազմակերպելու մասին հայտարարությունները, բայց ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների, բուժհաստատությունների ղեկավարների հետ, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ: Եթե քաղցկեղի որակյալ բուժում, ապա դա շատ թանկ ու որակյալ ծառայություն է, իսկ պետական բյուջեն իր վրա նման ծանրություն չի կարող թույլ տալ»: 

Քաղաքական օղակներում այս թեման բավականին թեժ քննարկվում է, իսկ ինչ կարծիք ունեն քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մասնագետները: ԼՈւՐԵՐ.com-ն այս առթիվ զրուցել է «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» hիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:

- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով ծխախոտի գինը կթանկանա, ինչպե՞ս եք վերաբերվում Արսեն Թորոսյանի՝ քաղցկեղի դեմ պայքարի նմանատիպ քաղաքականությանը: Արդյո՞ք իրատեսական է ծխախոտի թանկացումով նպաստել քաղցկեղի կամ դրա հետևանքով առաջացած այլ հիվանդությունների տարածմանը:

- Ծխախոտի թանկացմանը ես անձամբ կողմ եմ, քանի որ մենք բազմիցս համոզվել ենք, որ ծխախոտն ահավոր ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա և քաղցկեղածին գործոն է:

- Ձեր կարծիքով պետությունը ի վիճակի՞ է տրամադրել քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը:

- Իհարկե, կուզենայի համոզված ասել այո, բայց դրանք բավական մեծ գումարներ են: Նախ, քաղցկեղի բուժումը մի քանի փուլով է իրականացվում և հետագա ծախսեր է հետապնդում: Երկրորդ՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը բավական մեծ է և դժվար կլինի բոլորին օգնել: Առաջին հերթին պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը, որ հաճախ ստուգվեն: Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Եթե հիվանդությունը վաղ շրջանում բացահայտվի, ապա բուժումը կլինի ավելի հեշտ և արագ, ծախսերը ՝ ավելի քիչ:

- Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրերը, որոնք հիմնված էին նախարարի հայտարարությունների վրա, խիստ քննադատության արժանացան մասնագետների կողմից: Բազմաթիվ օնկոլոգներ նման հայտարարությունը համարում են PR-ի միջոց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

- Օնկոլոգներին մեղադրել չեմ կարող, որովհետև նրանք ամեն օր են առնչվում այդ թվերին: Նրանք գիտեն, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց քանակը շատ է: Գիտեն նաև, որ բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Արսեն Թորոսյանի ձգտումը գովելի է, ուղղակի բոլորին օգնելը դժվար է: Այլ խնդիր է պետության հնարավորությունները: Իմ կարծիքով, պետությունը ի վիճակի չէ ամբողջովին հոգալ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը: Մեր հիմնադրամը ներառված չէ այս ծրագրում, դրա համար չեմ կարող ավելի մանրամասն ասել:

- Այս հարցին այլ լուծում տեսնում ե՞ք: Հիմնադրամների ստեղծումը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ:

- Միանշանակ, հիմնադրամների առկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց կա հիմնադրամների ֆինանսավորման խնդիր: Մեր հիմնադրամը գործում է արդեն քսան տարի, բայց մենք ֆինանսավորում ստանում ենք մեր բարերարից և ԱՄՆ դեսպանատնից: Երբեք չի եղել, որ մի որևէ հայ մեծահարուստ գա և ասի, որ ուզում է օգնել և վճարել 100 կանանց բուժման համար: Սա նույնպես հասարակության գիտակցության խնդիր է: Հիմա մեզ մոտ զեղչեր են, և ցավալի է տեսնել, որ մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել՝ մի քանի հազար դրամ խնայելու համար:

ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել