Վոլգոգրադում հրաձգության հետևանքով վիրավորվածներից 2-ն ազգությամբ հայ են, մահացածը՝ ռուս. ՌԴ դեսպանատուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Հիշեցնենք, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ:
Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Սկզբում Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:
Աղբյուրը նկատում է, որ կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:
Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է: