Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սև-սպի­տա­կի» տրա­մա­բա­նու­թյու­նից ան­դին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որը բովանդակային առումով նոր ասելիք չունի, սակայն իր մեջ պարունակում է որոշակի ուշագրավ ուղերձներ, որոնք հասցեագրված են թե՛ Երևանին և թե՛ Բաքվին։

Մինչև հայտարարության բովանդակությանն անդրադառնալը՝ նկատենք, որ անթույլատրելի են տեքստի սելեկտիվ մեկնությունները, ընդ որում՝ խոսքը վերաբերում է ինչպես Բաքվից հնչող միակողմանի գնահատականներին, այնպես էլ՝ Հայաստանի որոշ շրջանակների, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից շրջանառվող խիստ հոռետեսական կանխատեսումներին։

Իհարկե, միջնորդների հայտարարության տեքստում կան գնահատականներ, որոնք, մեղմ ասած, ընդունելի չեն Երևանի համար։ Մասնավորապես, փաստաթղթում կարդում ենք. «...համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ սրանով միջնորդներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանի հայտնի նախաձեռնությանը, որի նպատակը Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելն է։

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն՝ անկախ բովանդակային գրավչությունից, իրականություն դառնալու գործնական հնարավորություններ չուներ, ինչի մասին, ի դեպ, Եվրամիության պաշտոնյաները Փաշինյանին հասկացրեցին անգամ Բրյուսել կատարած նրա վերջին այցի ժամանակ։ Այս առումով Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը պետք է հաղթահարի էյֆորիկ տրամադրությունները ու գիտակցի, որ արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ ԼՂ հարցում, պետք է կառուցվի ոչ թե զգայական հայտարարությունների, այլ՝ պրագմատիզմի հենքով։ Այս հարթության վրա նախօրեի հայտարարությունը սթափեցնող ուղերձ է Երևանի համար։

Մյուս կողմից՝ համանախագահության հայտարարությունը բացահայտում է նաև Բաքվի քաղաքականության սնանկությունը։ Միջնորդներն, իհարկե, զարգացնում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, սակայն հասկացնում են, որ չի կարող գործել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, որը վերջին տարիներին ընկած էր ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունների հիմքում։

Այլ խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը բավականին բալանսավորված է, ինչը չպետք է սելեկտիվ, ինչպես նաև՝ հուզական, դավադրական գնահատականների տեղիք տա։ Առհասարակ՝ դիվանագիտական տեքստերը պետք է վերլուծել «սև-սպիտակի» տրամաբանությունից անդին։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները