Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քո­չա­րյա­նի «հե­տև­որդ­նե՞ր»,թե՞ «ժո­ղովր­դա­կան» իշ­խա­նու­թյուն

АНАЛИТИКА

Կառավարության վերջին նիստում, երբ քննարկվում էին Հարկային օրենսգրքի փոփոխությունները, բանավեճ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև։ Մի կողմ թողնելով վարչապետի տոնայնությունը՝ պետք է ընդունենք, որ սա հետհեղափոխական Հայաստանի դրական նորամուծություններից մեկն է, երբ նախարարը համարձակվում է հակադրվել պետության ղեկավարին. համենայն դեպս՝ նման պրակտիկա Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանությունների ժամանակ չի եղել։ Դե, գոնե հրապարակային հաստատ չի եղել: Մյուս կողմից՝ խնդիրը երկսայր է, որովհետև կառավարության գործունեությունն առայժմ բացված է միայն ֆորմալ առումով, նույնը վերաբերում է նաև սոցիալական հուզումներին ու դրանց ընթացքում բարձրացված խնդիրների հանդեպ կառավարության վերաբերմունքին։ Միայն այն հանգամանքը, որ առողջապահության նախարարը սկզբունքային վերապահումներ է հնչեցնում ՀՕ փոփոխությունների վերաբերյալ, չի կարող վկայել ավելի թափանցիկ ու արդյունավետ կառավարման մասին՝ թեկուզև այն պատճառով, որ վարչապետն, ըստ էության, կոշտ տոնով հակադարձում է հնչած այլակարծությանը, ու թեման, մեծ հաշվով, փակվում է։ Եթե այս «մշակույթը» ամրապնդվի, համոզված ենք, որ կառավարության առաջիկա նիստերում այլևս չենք լսի այլընտրանքային կարծիքներ։

Նույնը վերաբերում է սոցիալական հուզումներին։

Գազավորված ըմպելիքներ արտադրողների, գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի։ Ըստ նախագծի՝ կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։ Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Գազավորված ըմպելիքներ արտադրողները պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ:

Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Երկու դեպքում էլ՝ կառավարության հարկային քաղաքականության թիրախ դառնում են փոքր ու միջին բիզնեսը՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետը ֆորմալ առումով քանիցս հայտարարել է, թե աջակցելու է հատկապես փոքր ու միջին բիզնեսին՝ հակադրվելով տնտեսության մեջ առկա օլիգարխիկ, մենաշնորհային միտումներին։ Փաստն այն է, որ գործնականում նկատվում է հակառակը, ու եթե կառավարությունը չհրաժարվի իր մոտեցումներից, ապա 50 մլն դրամ շրջանառություն ունեցող գրավատները կփակվեն, որովհետև ձեռք չի տա աշխատելը:

Պատահական չէ, որ երեկ ակցիա անող ցուցարարները տարակուսում էին՝ գործ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետևորդնե՞րի, թե՞ հեղափոխական կառավարության հետ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմին հաջողվել է կազմաքանդել հին, կոռումպացված համակարգը, սակայն չի հաջողվել այն փոխարինել ավելի արդյունավետ մոդելով, ինչի հետևանքով կառավարության ու հասարակության հարաբերությունները զուրկ են ինստիտուցիոնալ բաղադրիչից, և սոցիալական խմբերի բարձրացրած բազմաթիվ հարցեր մնում են չլուծված՝ ավելի բարդացնելով երկրում առկա սոցիալական լարվածությունը։

Քաղաքական ազատությունները ինքնանպատակ են, եթե հասարակության ձայնը շարունակում է մնալ անտեսված, ավելին՝ եթե ժողովրդավարությունը չի ունենում բովանդակություն, ապա աստիճանաբար նահանջում է՝ այդպես էլ չդառնալով անշրջելի իրողություն։ «Ժողովրդական» իշխանության դեմ բողոքում են, ցանկացած իշխանություն պետք է և՛ քննադատվի, և՛ պատրաստ լինի բողոքի ակցիաներին։ Հակառակ պարագայում՝ հեղափոխության արժեքների կապիտալիզացիա տեղի չի ունենա, ու մենք շատ շուտով կվերադառնանք նախահեղափոխական իրականությանը, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ ուժ էր գործադրում ու մնում էր անպատիժ։ Ի դեպ, սա այնքան էլ անիրատեսական կանխատեսում չէ՝ հիմնված անհարկի հոռետեսության վրա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է օրերս, հեղափոխական իշխանության օրոք՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Սա մտահոգիչ ազդակ է, որ կառավարման ռեպրեսիվ մեթոդներն առնվազն վերակենդանանալու շանս են ստանում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ