Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաս­տա­բան­նե­րին 100 հա­զար դրա­մով տու­գա­նե­լու օրենքն ար­դեն գոր­ծում է.դի­մել են ԱԺ նա­խա­գա­հին, պա­տաս­խան դեռ չկա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռևս 2018 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով նախատեսվում էր դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանելու դրույթը: 2019 թվականի հունվարի 1-ից այս դրույթն արդեն ուժի մեջ է մտել: Փաստաբաններից ոմանք այն ժամանակ բավական մեծ աղմուկ բարձրացրեցին, չնայած հետո կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, փաստաբան Նինա Կարապետյանցը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ փաստաբաններին տուգանելու, պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ արդեն կար.

«Դատարանը սանկցիա էր կիրառում, ուղարկում էր Փաստաբանների պալատ, և դրա հիման վրա այն որոշում էր կայացնում: Կար կոլեգիալ մարմին, որտեղ մարդիկ քննարկում էին և դրա արդյունքում որոշում՝ մեղավո՞ր է փաստաբանը, թե՞ ոչ:

Փաստաբաններին 100 հազարով տուգանելու որոշումը համընկավ «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլ յանի և քաղաքական բնույթի այլ դատավարությունների հետ: Փորձեցին փաստաբաններին ճնշելու նոր գործիք ստեղծել. այդ լծակը դատարանի միանձնյա կայացրած որոշումն է, որով փաստաբանները տուգանվում են մինչև 100 հազար դրամով», - ասաց Նինա Կարապետյանցը: 

Վերջինս նշեց, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ տուգանքը վերաբերում է ոչ միայն փաստաբաններին, այլև դատախազներին: Կարապետյանցն ընդգծեց, որ փաստաբաններից շատերը կփաստեն, որ իրենց և դատախազների գործողությունների նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է: 

«Դեռ այն ժամանակ փաստաբանները հասկանում էին, որ այս օրինագիծը գործելու է քիչ թվով փաստաբանների համար, և այն ժամանակ բավական մեծ աղմուկ չեղավ դրա առնչությամբ:

Իրականում փաստաբանները մեկ մարդու նման պետք է կանգնեին և թույլ չտային, որ նման օրենք ընդունվեր և որպես գործիք օգտագործվեր յուրաքանչյուրի նկատմամբ: Սա շատ լուրջ խնդիր է փաստաբանների համար: Դատավորը միանձնյա որոշում է, որ ինքը վիրավորվել է, ում ինքը պետք է պատժի և ինչ չափով», - նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս օրինագիծը մեկ կողմ ևս ունի. նրանք, ովքեր ֆինանսապես կարող են իրենց թույլ տալ, վարձելու են փաստաբան, որն անվերջ կարող է իրենց տեսակետը պնդել, իսկ ֆինանսապես անապահով մարդկանց փաստաբանները դադարելու են այդպիսի պայքար դրսևորել, ինչը պարտավոր են անել: Այսինքն, ըստ Կարապետյանցի, լինելու է սոցիալական անարդարություն: 

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը նշեց, որ իրենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն, դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ օրինագծի չեղարկումը նախաձեռնելու համար, սակայն որևէ արձագանք դեռ չեն ստացել.

«Բոլոր հնարավորությունները կան օրինագիծը չեղարկելու: Այս օրինագծի ընդունման հիմքում դրված էր այն կարծիքը, որ այս կերպ բարձրանալու է դատարանների նկատմամբ հարգանքը, սակայն փաստաբաններին տուգանելով՝ հարգանքը չի բարձրանա: Դատարաններն իրենց այն ձևով պետք է դրսևորեն, որ իրենց նկատմամբ վստահություն և հարգանք լինի: Ակնհայտ է, որ այս օրենքի նպատակը լրիվ այլ է եղել: Այսօրվա իշխանություններն ունեն բոլոր շանսերն այն չեղարկելու: Նրանք մեծամասնություն են կազմում ԱԺ-ում և կարող են միայն իրենց ձայներով հասնել փոփոխության», հավելեց իրավապաշտպանը:

Դեռևս մեկ տարի առաջ՝ օրենքի ընդունման օրերին, այն ժամանակ դեռևս պատգամավոր Արտակ Զեյնալ յանն առաջարկել էր փաստաբաններին՝ դիմել ՄԻԵԴ: Կարապետյանցը նշեց, որ Զեյնալյանը միջազգային իրավունքի ամենամեծ մասնագետներից մեկն է, և ինքն այս առումով կասկածի տակ չի կարող դնել նրա փորձը և գիտելիքները, չնայած որպես արդարադատության նախարար աշխատելու հետ կապված խնդիրներ է տեսնում: 

«Եթե պարոն Զեյնալյանը հայտարարել է, ապա նման հնարավորություն կա, իսկ թե ինչու չարվեց, այդ հարցն ուղղված է Փաստաբանների պալատին: Մենք չենք կարող ամբողջ բեռը վերցնել միայն մեզ վրա: Չնայած մեր տարաձայնություններին՝ պատրաստ ենք միանալ և մասնակցել մեր իրավունքների պաշտպանությանը: Այս համախմբումը նաև ցույց կտար Փաստաբանների պալատի դերը, ի վերջո ինչի համար այն գոյություն ունի, բացի վերապատրաստումներ անցկացնելը և լիցենզիաների համար վճարներ վերցնելը», - եզրափակեց Կարապետյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել ԱլաուդինովըԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը